26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԵԽ ԽՎ ոչ պատահական կոչը Փաշինյանի իշխանությանը. 168 Ժամ

«ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը չափազանց ուշագրավ է թվում: Այն պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին՝ նպատակ ունենալով պարզապես խաղաղեցնել իրավիճակը, ինչը հաճախ է արվում: Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին՝ ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր»,- թերթի թղթակցի հետ զրույցում […]

Ճգնաժամ և առճակատում

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ անցյալ գիշեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները որոշելու հետ կապված Հայաստանի խորհրդարանի և Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև տեղի ունեցած դրամատիկ և հանկարծակի քաղաքական բախումը նոր հրատապության զգացում ստեղծեց: Նա նկատել է, որ այդ ճգնաժամը հրահրած քայլի արդյունքում արագորեն բաց հակասության վերածվեց․ նախկինում խորհրդարանում իշխող, սակայն ներկայումս դեռևս մեծամասնություն […]

Նրա բարեհոգությունից է կախված ամբոխը կհոշոտի, թե թույլ կտա ապրել

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ, սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին, ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ ահա […]

Սա կամ պաթոլոգիկ սուտասան է կամ պաթոլոգիկ անպիտան

Փաշինյանը կոչ է անում երիտասարդներին վերադառնալ ու ծառայել, ու երկու անգամ քիչ մարդ է վերադառնում, քան նախորդ տարին: «Կիրթ ու պոզիտիվ» Ալիևի հետ հրադադարի մասին է պայմանավորվում ու երկու օր հետո էլի զոհ ենք ունենում (4րդը երկու շաբաթվա ընթացքում): Ստացվում է, որ իր կնոջ ամեն մի խաղաղության կոչին, ադրբեջանցիք պատասխանում են մեկ սպանված հայ զինվորով: […]

Պարադոքս՝ ինչ մնաց «Սերժին մերժող» Նիկոլից. Իրավունք

Ինչքան էլ զարմանալի լինի, չմե­ռանք այդ օրն էլ տեսանք, թե ինչ­պես Նիկոլ Փաշինյանը գովասանքի արժանացրեց Սերժ Սարգսյանի ջան­քերով ընդունված Սահմանադրու­թյունը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ արտահերթ խորհրդարանա­կան շտապ ընտրությունների դեպ­քում ԱԺ-ում կլինի քաղաքական մո­նոպոլիա, ժողվարչապետն ասաց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ԱԺ առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդի­մադիր. […]

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում. Իրատես

Օրերս կառավարու­թյունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նա­խագծին, որը շուտով կներկայացվի «լուծար­վող» խորհրդարանի դա­տին: Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չար­տահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժո­ղովրդական իշխանու­թյան» կարևոր ֆինան­սատնտեսական փաստաթղթին: Չծանրա­նանք քաղաքական անսովոր այս իրավիճա­կի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք: Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը 1.614 տրլն […]

Ով կփոխարինի Փաշինյանին ընտրություններից հետո. Իրատես

Եթե Փաշինյանը, որն իր հաշվելու անկարո­ղությունը ցուցանում է ամեն վայրկյան, բա­ցի մաստեր-կլասներ ցույց տալուց, կարողանա մինչև մեկը հաշվել, ապա պիտի հասկանա, որ պառլամենտն ու ողջ քաղաքական դաշտն ինքը հաստատապես մաքրում է ոչ յուր և յուր, Կար­գին Հայկոն կասեր, «թըմի» համար: Այդպիսին է խաղի տրամաբանությունը, այդպիսին է գունավոր-թավշե հեղափոխությունների բուն բնույթը: Դա ընդհանուր «գեոորոշում» է: Եվ […]

Նիկոլ Փաշինյանը ռեկորդ է սահմանում. Հրապարակ

Փաշինյանը հայտարարել է Աժ շուտափույթ ընտրություններ անց­կացնելու իր հաստատակամության մասին: Այս ուղղությամբ նրա նշանա­կած մարդիկ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու իրազեկ քաղաքացիների չգիտեմ ինչ Դանիել Իոաննիսյանը կատարելապես ձախո­ղել են վարչապետի առաջադրանքը: Եվ հիմա նույնիսկ այդ գործն է իր ուսերին առել Փաշինյանը, որ բոլո­րից լավ է զգում սեփական ռեյտինգի անխուսափելի անկումը: Փաշինյանին ձեռնտու է նույնիսկ անփոփոխ […]

Գուցե արդեն սկսված է Արցախի խնդրի լուծման հարցը և դա պետք է լինի իբրև կիրթ, ընկերական հարաբերությունների համատեքստում

Պատժող Փաշինյանն իր տարերքի մեջ է: Ժողովրդավար գործչի համբավ ունեցող մարդն աջ ու ձախ խախտում է մարդկանց իրավունքները: Իր հեծանիվ քշելու համար կարող են ճանապարհներ փակել, ոստիկանությանը շարել, իսկ թիկնապահներին վազեցնել հետևից: Թեև Փաշինյանն ինքը հայտարարել էր, թե իր կողմից ճանապարհ փակելու կարգադրություն չի եղել, սակայն իրական պատկերն ակնհայտ էր՝ Փաշինյանի ողջ ճանապարհն ազատ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի