27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, […]

ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք է

…..միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» […]

Փաշինյան-մենատերը գյուտ է բոլթոնների համար. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխարեն նրան հետ գլորեցին 1991-ի առաջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական անոմալիաների գիրկը՝ բազմակի գերազանցելով մեր ամենահոռետեսական կանխատեսումները։   Ինչպես 1991 թվականին ՀՀՇ-ի առաջնորդը իրենով արեց ողջ քաղաքական դաշտը՝ ձեւավորելով սեփական ավտորիտար իշխանության հիմքերը, այնպես էլ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով նույն կերպ […]

Վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների. Հայոց աշխարհ

Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում․․․ Չես հոգնում օվսաննա ձոնել հայրենի քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ համապետական ընտրությունները։   Չէ՞ որ որոշ երկրներում ընտրությունները տքնաջան ու տաղտկալի աշխատանք են։ Պետք է տարիների ընթացքում ստեղծել տեղական կառույցներ, մշտապես աշխատել մարդկանց հետ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը…    Ո՛չ ստեղծագործական կայծ, մի խոսքով, ո՛չ էլ երեւակայության թռիչք. տաղտուկ։ Այլ բան է […]

Ժողովրդի առնվազն 51.37%-ը մանդատ չտվեց վարչապետի պաշտոնակատարին հետայսու գործել հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության, բանակցել Արցախի անունից

Ժողովուրդը կրկին մերժեց վարչապետին Երկրում կրկին իրավիճակ է փոխվում։ Երկու ամիս առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան live-ով քաղաքացիներին կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ, կես ժամվա ընթացքում հազարավոր հպարտներ հարգեցին իրենց վարչապետին ու նախանձելի արագությամբ և համախմբվածությամբ հավաքվեցին ԱԺ-ի մոտ: Այսօր կեսօրին, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կանխազգալով ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունը, կրկին live-ով դիմեց […]

Հասկացեք վերջապես՝ մենք արդեն ընդհուպ մոտեցել ենք սխալների անդառնալիի գծին

Երբ նացիստները բռնում էին կոմունիստերին, ես լռում էի, ես կոմունիստ չէի։ Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի, ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք բռնում էին արհմիութենական ակտիվիստներին, ես լռում էի, քանի որ արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան իմ հետևից, այլևս ոչ ոք չկար, որ ի պաշտպանություն ինձ հանդես գար»։ (Մարտին Նիմյոլեր) Երջանկահիշատակ պաստորը` […]

Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է

 Ամեն ինչ պարզ է:  Լրատվամիջոցների տարածած գաղտնալման միջոցով պարզվում է, որ անցած ամիսների ընթացքում Փաշինյանի ուշքն ու միտքը միայն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն է եղել։ Պարզվում է նաև, որ անգամ մեծ ցանկության դեպքում Փաշինյանի գլխավոր առաջադրանքը գլխավոր դատախազն ու իր դատախազները չեն կարողանում կատարել, քանի որ անհնարինը անկարելի է իրագործել։ Պարզվում է, որ Քոչարյանի դատը վարող […]

Նոր Հայաստանում լիառատ ծաղկում է քաղաքական մարդակերությունը. Հայոց աշխարհ

Բարմալեյ 66-ը այնքան էլ իրավացի չէր. նորմալ հերոսները միշտ չէ, որ գնում են շրջանցիկ ճանապարհով։ Նոր Հայաստանի իշխանությունները, օրինակ, ընտրություններից առաջ վերջին օրերին նախընտրում են առճակատ գրոհները ընդդեմ քաղաքական մրցակիցների՝ ի դեմս հանրապետականների։   Մեզանում այժմ գրեթե այնպես է, ինչպես Չինաստանում։ Այնտեղ կարելի է քննարկել քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական բնույթի ուզածդ խնդիր, բայց չի կարելի կասկածի ենթարկել […]

Հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցում. Հայոց աշխարհ

Այլևս պարզ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները։ Որքան էլ վարչապետի պաշտոնակատարը հայտարարի, թե կատարել են բոլոր խոստումները, դրանից ոչինչ չի փոխվում։    Ժամանակին բարձրացված բազմաթիվ խնդիրներ այսօր էլ շարունակում են մնալ չլուծված, թեեւ ցանկության դեպքում դա կարելի էր անել ամենասեղմ ժամկետում։ Խոսքը նույն արագաչափերի կամ կարմիր գծերի վերացման մասին է, սակայն այդ գաղափարից իշխանությունն ընդհանրապես […]

Օրվա վարչախումբը հեռուն գնացող նպատակներ ունի, որին կարող է խանգարել միայն ՀՀԿ-ն. Իրատես

Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀԿ-ն պառլամենտ չմտնի, չխանգարի իրենց «աշխատել»։ Օրվա վարչախումբը հեռուն գնացող նպատակներ ունի, որոնք առաջին հերթին առնչվում են սահմանադրական փոփոխություններին, նախագահական համակարգին վերադառնալուն (եւ ոչ միայն), իսկ այդ հարցերում միակ ընդդիմախոսն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի