14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ որ գործարքի արդյունքում, իսկ ազատողն էլ դատարանը չի

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին տուշոնկաների ու տանը պահվող անօրինական զենքի համար, որոնք նրա հանցագործություններից ամենաանմեղն են, և այն որ 6 ամսվա ընթացքում նրա դեմ ոչ մի ուրիշ քրեական գործ չհարուցվեց, ենթադրել է տալիս որ նրան կալանավորել էին ոչ թե հանցանքի այլ մի ուրիշ բանի համար։ Իսկ ազատելու պատճառն էլ հաստատ նրա առողջական վիճակը չէր, շատ ավելի ծանր առողջական վիճակի մեջ գտնվող և ավելի մեղմ հանցանքի մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին ոչ մի կերպ չեն ազատում։ 

Ուրեմն, ինչ որ գործարքի արդյունքում են նրան ազատել, իսկ թե ինչու են 25 միլիոն գրավով ազատել, և դատարանների դեմ այն վրդովմունքը թե տեսեք անարդարություն է, քանի որ աղքատները չեն կարող այդքան գրավ վճարելով ազատվել, նկատենք, որ անարդարությունը սկսվում է անտեղից որ գրավով ազատելը կամ գրավի չափը դատարանները չեն որոշողը, այս հնչեղ գործերով մարդկանց գրավով ազատելն ու գրավի գները որոշում է ՀՔԾ պետը կամ նրանից վեր կանգնած անձը, և եթե իսկապես անարդարության դեմ անկեղծ վրդովվողներ կան, ապա այս անձանց դեմ պետք է բողոքեն։ 

Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է ով է գրավի չափը որոշողը և ինչի. «թող մեծ գրավ լինի որպիսի հիմնավոր կասկծին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։
Ուրեմն Մանվել Գրիգորյանի և կալանավորելն, և ազատելը մի ռազմավարության տարբեր փուլերն են։

Վահան Իշխանյան

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ