20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Էս ի՞նչ ես անում. վարչապետի խոսնակը խճճվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տրամագծորեն միմյանց հակասող պարզաբանումներ է տվել ապրիլի 2-ին վարչապետի կողմից Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուին, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին,  Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետին պաշտոններից ազատելու վերաբերյալ: Վլադիմիր Կարապետյանը Aysor.am-ին ասել է. «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ […]

Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը

Դեռևս 2017 թվականին, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 13 տարեկան 16.000 աղջիկ պետք է պատվաստվի «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութով, առաջ եկավ հանրային մեծ դժգոհություն։ Դժգոհության պատճառը և՛ առողջապահական, և՛ իրավական մի շարք խնդիրներն էին։ Այս բոյկոտի արդյունքում «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած 32.400 դեղաչափից օգտագործվեց միայն շուրջ 2.000-ը։ Antifake.am-ը նոր փաստեր […]

Դավաճանել՝ չի նշանակում ուրանալ. դըմփ-դըմփ հու

2016-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ հայկական կողմից կարող էին սխալներ թույլ տրվել: «Գուցե սխալներ եղել են: Հնարավոր է՝ ուշացումով են արձագանքել կամ սխալ են գնահատել իրավիճակը», – ասաց Տոնոյանը:  «Նոր» Հայաստանի հետհեղափոխական գունապնակում նման […]

Հակահեղափոխական «նվեր» Նիկոլ Փաշինյանին. որտե՞ղ են ներդրումները

Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի 2018 թվականի վճարային հաշվեկշիռը, որից պարզ է դառնում, թե որքան են կազմել նախորդ տարվա ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումները։ Կենտրոնական բանկի տվյալները փաստում են, որ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի հեղափոխական իշխանությունները ԱԺ արտահերթ ընտրություններում բարձր լեգիտիմությամբ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ էին կերտում՝ նախորդ իշխանություններին վերջնականապես փռելով ասֆալտին, օտարերկրյա ներդրողները ուղղակի […]

Մոսկվայից ստացվում էին առաջարկներ, ադրբեջանական կողմը դիմում է զինադադարի համար: Բաքվի ողջ ռազմագործողությունը տապալված էր. ապրիլյան քրոնիկոն

Ապրիլյան պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն աշխարհաքաղաքական, տնտեսական և բազում այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը իր հարձակումից առաջ մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք նրանց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ կարող են իրենց հաղթանակն […]

Այստեղ են ասել` առանց մեկնաբանության: Արսեն Թորոսյանը կհեռանա՞. Իրատես

Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։ Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետեւի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, […]

Ճգնաժամը խորանում է, սա դեռ սկիզբն է. Փաստ

Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի […]

Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը փոխել Պուտինի հետ հեռախոսազրույցի տեքստը. 168 Ժամ

Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […]

Եթե իշխանությունների հետ չենք քայլել, հրաժե՞շտ տանք պաշտոնին: Կադրային ջարդ, որի վերջը չի երեւում. Իրատես

Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին «շատ կուլտուրական ձևով» հասկացրել է, որ հանգիստ նստեն տեղներն ու համակերպվեն որոշումների հետ: Տիկին Ղարիբյանի հետ հանդիպումներ ունեցող արվեստագետները վրդովված են` մաեստրո Կոստանտին Օրբելյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Ավելին` գործընթացը շղթայական է լինելու ու տարածվելու է մշակութային մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի