26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փողոցային դեմագոգից պատասխանատվություն կրող պաշտոնյա չդառնալու նուրբ արվեստը

Քաղաքում տիրող հակասանիտարական վիճակը արդեն հասնում է իր գագաթնակետին: Աղբահանության սեկտորում տիրող կոլապսը սկիզբ է առել դեռ անցյալ տարվանից: Ճիշտ է քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետի գլխավորությամբ անում են ամեն ինչ մեղքը իրենց ուսերից գցելու համար, սակայն պարզից էլ պարզ է, որ շուրջ 9 ամիս քաղաքային իշխանության և մեկ տարուց քիչ ավել երկրի իշխանության ղեկին գտնվող թիմի կողմից այդպիսի գործելաոճն ու տիրող վիճակը նախկինների վրա բարդելը մառազմի գագաթնակետն է:

Օրերս ՀՀ մի շարք քաղաքացիներ ի նշան բողոքի, աղբը տարել և լցրել էին քաղաքապետարանի դռների առաջ: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ աղբահանության գրեթե բացակայությունը լուրջ խնդիրների և մի շարք վարակիչ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ: Կուտակված աղբի պատճառով մայրաքաղաքը, սկսած կենտրոնից մինչև արվարձաններ լցվել է խավարասերներով ու առնետներով, որոնց մասին վկայում են քաղաքացիների կողմից արված տեսանկարահանումները:

Ոչ վաղ անցյալում, երբ ներկայիս իշխանությունները դեռ ընդդիմադիր էին, անգամ մի տեղ կուտակված աղբ նկատելու դեպքում արագ նկարահանում ու տարածում էին համացանցում՝ բողոքելով քաղաքապետարանից: Հետաքրքիր է, արդյոք քաղաքում տիրող աննախադեպ հակասանիտարական վիճակը չի անհանգստացնում երբեմնի ընդդիմադիր ժողովրդասեր, տուրիզմի ու երկրի համբավով հետաքրքրվող այժմյան իշխանավորներին: Չնայած զարմանալի ոչինչ չկա, երկակի ստանդարտները ներկա իշխանության գործելաոճի հիմնական մասն են կազմում:

Այն ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է իրենց, երբ իշխանական ակտիվիստը հայհոյում է ոստիկանին, նսեմացնում ուսադիրները դա նորմալ է, երբ համասեռամոլները հարձակվում են ոստիկանական բաժանմունքի վրա և ծեծի ենթարկում ոստիկաններին դա նորմալ է, երբ արգելափակում են դատարանների դռները դա նորմալ է, իսկ երբ քաղաքացիները փորձում են իրենց բողոքն արտահայտել Սորոսի հիմնադրամի մուտքն արգելափակելով՝ դա աննորմալ է:

Թերևս կարելի է արձանագրել, որ ներկա իշխանությունները չեն էլ պատկերացնում իրենց դերն ու նշանակությունը: Փողոցային ակտիվիստի ու քաղաքական գործչի մեջ կա մի մեծ անդունդ և այդ անդունդը պոպուլիստական ու դեմագոգիկ ճառերի ու մասնագիտական գիտելիքներով հստակ գործի անցման անդունդն է: Աղբահանության ոլորտը մեկն է այն բազմաթիվ ոլորտներից, որոնք գնալով ավելի ու ավելի են ընդգծում իշխանությունների՝ երկիր ու պետություն կառավարելու անկարողությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ