23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան. բնապահան նախկին պաշտոնյան ապշած է. 168 Ժամ

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված  Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս իշխանությանը տգետ, բթամիտ ու լկտի սուտասան է անվանել:

և համարում է, որ «ներկայիս պաշտոնյաներն իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ՝ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրայի մեջ են դրսևորվում։

Նկատենք, 2019թ. փետրվարին շատ անսպասելիորեն պաշտոնանկ արված ստուգող մարմնի ղեկավարը,  ով նախկին իշխանության օրոք  հայտնի ակտիվիստ էր և ընկալվում էր՝ իբրև ամենաազնիվ բնապահպաններից մեկը, ու հեղափոխությունից հետո միայն մտավ պետական կառավարման համակարգ,  ըստ էության, լուռ էր, և առաջին անգամ է արտահայտվում   վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության մասին և միանգամից՝ այսքան կոշտ գնահատականով: Եվ նա իր վերաբերմունքն արտահայտել է Սևանա լճի լուրջ խնդրի համատեքստում՝ ներկայիս պաշտոնյաների հետ համեմատությունը տանելով «Չեռնոբիլ» հայտնի ֆիլմի դրվագների հետ:

Նա գրել է.  «Քիչ առաջ «Չեռնոբիլ»  ֆիլմն էինք նայում՝ տեղական չինովնիկական դասի հետ համընկումներն ապշեցուցիչ են՝ նույն տգետ, բթամիտ բյուրոկրատները, նույն լկտի սուտն «ամենաբարձր» մակարդակներում ու իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրային էությունը»:

Մի ուշագրավ փաստ ևս՝ երկար լռությունից հետո նա առաջին անգամ է խոսել նաև իր պաշտոնակության մասին՝ այն անուղղակիորեն կապելով Սևանա լճի հաշվին գործող կոռուպցիոն սխեմայի իր  բացահայտման  հետ, որի մասին զեկուցվել է անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  մինչդեռ հանցագործության կծիկը բացելու և կոռուպցիայի շղթայի թելը կտրելու փոխարեն՝ Փաշինյանը  Դավոսից հրաման է արձակել   հանցագործությունը բացահայտած  պաշտոնյային աշխատանքից  ազատելու մասին, որին, ի դեպ, հենց  ինքն էր մեծ վստահությամբ նշանակել վերահսկողի այդ պաշտոնին:

Եվ, ինչպես Արթուր Գրիգորյանն է նկատում, խնդիրը կառավարության նիստի քննարկումից այն կողմ այդպես էլ չի անցել, կոծկվել է գործը նաև իրենից հետո:

Ի դեպ, Արթուր Գրիգորյանը հաջորդ սկանդալային բացահայտումն է արել օրեր առաջ  ֆեյսբուքյան իր էջից տարածած հայտարարությամբ՝ առ այն, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի համառ պնդումների, թե համակարգային կոռուպցիան վերացել է, իրականում  «այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին», և նա իր ասելիքը հիմնավորել է՝ ի ցույց դրված մի խումբ  փաստարկներով:

Այս օրերին Սևանում ընթացող ճահճացման  պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝  բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտաբերություն է համարում:

Ստեղծված իրավիճակի մեղավոր բնապահպանը տեսնում է ՀՀ Գլխավոր  դատախազություն-Ոստիկանությունը, և զուգահեռ՝ այլ իրավական կառույցներում իրենց դիրքերը պահած իշխանությանը հանդուրժելու մեջ:

«Իմ հետևությունն այն է, որ նախկին իշխանության հիմնական պատասխանատու օղակներում՝ Դատախազություն-ոստիկանություն, Բնապահպանության նախարարություն, քննչական այլ մարմիններ, այստեղ գործում են հները, և նրանք  են ըստ էության կառավարում համակարգը՝ այնպես, ինչպես նախկինում»,– ասում է Արթուր Գրիգորյանը և ակնարկում, որ այժմ Շրջակա միջավայրի նախարարության անվանափոխված Բանպահպանության նախարարությունում հեղափոխական կադրի կառավարումը ֆորմալ բնույթ է կրում:

Բնապահպանն ապշած է, որ ճահճացող Սևանի տագնապային խնդրին մինչ օրս միայն մեկ պաշտոնյա է անդրադարձել՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մյուսներիը լուռ են վերից վար:

Գործադիր իշխանության ուշացած արձագանքը՝ քաղաքացիներից, ակտիվիստներից և ապա՝ միջազգային մամուլից հետո, բնապահպան Արթուր Գրիգորյանը նորմալ չի համարում: Նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանումների մասին կարծիք չունի, հավաստիացնում է, թե չի հետևել լրահոսին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուշացող արձագանքը ենթադրաբար կապում է այս պահին տարվող ուսումնասիրությունների հետ, որպեսզի կարծիք հայտնելիս երկրի ղեկավարը չսխալվի և ստիպված չլինի հերքել հետագայում:

Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Սևանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներ լինեն ու դրան զուգընթաց  քայլերը դառնան որոշ պաշտոնյաների հրաժարականի պահանջ։

«Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ բացառում՝ ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի պահանջ դառնա, հանրային պահանջ ձևավորվի»,- ասում է բնապահպանը՝ չորոշակիացնելով՝ ինքն այդ ակցիաները կխրախուսե՞ր, թե՞ ոչ:

«Այն, ինչ այս պահին կատարվում է Սևանի հետ, ազգային անվտանգության խնդիր է, ճահճացման գործընթացը երկրին տնտեսական ու էկոլոգիական լուրջ վտանգների առաջ կկանգնեցնի: Կենդանական աշխարհը կդառնա էկզոտիկ կենսամիջավայրին բնորոշ, փաստորեն,  գորտերի համար հարմար միջավայր է դառնում Սևանը»:

Եվ սրանում նա մեղադրում է նախկին և ներկա իշխանություններին՝ ընդգծելով, որ այն, ինչ պետք է նախկին իշխանությունն աներ, չի արել նաև այս իշխանությունը:

«Պարզապես չպիտի խաղային  էկոհամակարգի  հետ՝ ջրի բացթողում, ջրի մակարդակի բարձրացում ապահովելու պրոցեսների ժամանակ,  և հետո պիտի քայլեր ձեռնարկվեին կլիմայի փոփոխության ժամանակ,  որպեսզի կլիմայի տաքացման պայմաններում  զուգընթաց քայլերն այս աստիճան չազդեին էկոհամակարգի վրա»:

Այս եւ այլ հրապարակումներին անոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ