25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք […]

Շրջանառվում է մինչեւ 10 անգամ գույքահարկը թանկացնելու հարցը

Տնտեսական հեղափոխության մասին. Շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։ Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն […]

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է  երկիրն  ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական […]

Խորոված չուտող «աբիժնիկներ» թողեք թող աշխատեն, վերջապես

Սփյուռքի նախկին նախարար, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում մեծ հայրենադարձություն սկսելու հնարավորությունը, նշել է, որ այս փուլում մեծ հայրենադարձություն սկսելու խնդիր պետությունն իր առջև չի կարող դնել։  «Այսօր մենք կարող ենք խոսել մասնագիտական հայրենադարձության մասին, որի կարևորագույն ազդակներից մեկը «ՆերՈւԺ» ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Այսօրինակ […]

Աբսուրդ: Ո՞ւր է բյուջեի 900 միլիոն դոլարը. 168 Ժամ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ […]

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր ՀՀ իշխանությունը բանակցում է «տարածքներ` խոստումների դիմաց» բանաձևով. քաղաքագետ

Ես կարող եմ ասել, որ ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին ասել եմ: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անում, ես ասել եմ` արդեն արել է: Նախորդ իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը հասել էին նրան, որ քննարկվում էր բացառապես շփման գծում միջոցառումների հարցը: Ինչ էր անում […]

«Թավշյա» վիճակագրության հանելուկը

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 10,1տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17,3 տոկսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3տոկոսով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ պարզ լեզվով ասած՝ գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների […]

Արժանի ե՞նք այս վարչապետին: Փաշինյանը պայթեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմին ու «սեւերին»

Հասարակական-քաղաքական շրջանակները, մամուլը քննարկում են «Քաղաքացու օրն» ու այդ կոնտեքստում աշխարհաքաղաքական զարգացումները: Այսպես, Ադրբեջանում կմեկնարկում են ադրբեջանական և թուրքական զորամիավորումների հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ։ Բաքվում հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։ Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված