26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի. Քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում

BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։ Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին «էքսկլյուզիվ» հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել […]

Այս արտահայտությունը կատարելիս` ՀՀ երկրորդ Նախագահը երկու շատ կարևոր քաղաքական մեսիջներ արեց

Ընդիմության լիդերի ընտրությունը. Ի՞նչ է իրականում նշանակում առաջին անգամ ՀՀ երկրորդ Նախագահի կողմից հիշատակված “Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը”։ Այս արտահայտությունը կատարելիս, Նախագահը երկու շատ կարևոր քաղաքական մեսիջներ արեց. Իրական ընդիմադիր ուժերի համախմբման կարևորությունը և 2. Գործող վարչակազմի քաղաքական մեկուսացման մեկնարկը Առաջինի դեպքում կարծես թե խնդիրներ չպետք է առաջանան, քանզի բոլոր ընդիմադիրներին այս պահին համախմբում է […]

Սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության եւ ժողովրդի դեմ

Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։ Հարցերը հիմնականում հանգում են հետեւյալ շարանին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։ Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, եւ ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաեւ հոդվածի հեղինակը, այն բացակայում […]

Սամվել Ալեքսանյանը մուծել է 10 մլրդ դրամի չափով հարկ, Վարդանյան եղբայրները՝ ավելի քան 45 մլրդ. Իրավունք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցուցակը: Համաձայն պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին վճարել են 510 մլրդ 792 մլն դրամի հարկ: Սրանից 413 մլրդ 923 միլիոնը հավաքվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային: Հարկային մարմինների հավաքագրածից 208 մլրդ 763 միլիոնը եղել […]

Վանեցյանի վիճակն էլ վիճակ չի. մնում է զարմանալ` սա պետությո՞ւն է, թե՞…

ԱԱԾ պետը, որ «իրավամբ» համարվում է «ժողովրդի վարչապետի» ամենահաջողված կադրը` լրագրողների սիրելին է, եւ պարբերաբար «դուխով» հայտարարություններ էր անում իր եւ ոչ միայն իր ղեկավարած հիմնարկներից մեկը մեկից «սենսացիոն» բացահայտումների մասին (որոնցից ոչ մեկը դատարանում դեռ չի հաստատվել), երեկ ակնհայտորեն «դուխից ընկած» էր։ Գուցե պատճառը ՄԻԵԴ որոշումն է` առաջնահերթության կարգով քննելու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները […]

Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով՝ ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է. Առավոտ

2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ,  քան 70 օր առաջ:  Տավուշի մարզպետը […]

Նիկոլի վեց վախերը

Օրերս Նիկոլը հանդես եկավ Համահայկական կոնսենսուսի իր պատկերացրած վեց կետերով: Սակայն իրականում դրանք  ոչ թե կոնսենսուսի, այլ հենց Նիկոլի վախերի վեց կետերն են: Այս մասին գրում է «Իրավունքը» : Եվ այսպես. Կենսենսուս-վախ համար 1-Նիկոլը  հայտարարում է, որ պետք է բացառվի բռնությունը ներհայկական հարցերի լուծման  մեջ: Ավելին, նա հայտարարում է, որ բոլոր այն ուժերը, որոնք բռնությունը […]

Ցավոտ թվեր հատուկ վարչապետի համար

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեկ ու կես ժամանոց ելույթով մեծ պաթոսով ձեւակերպեց 2050թ. ազգային նպատակը՝ Հայաստանի զարգացման 31 տարվա ռազմավարական պլանը, ըստ որի՝ կստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ և կկապահովվի առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածություն, Հայաստանում 2019թ. պաշտոնական վիճակագրությունը գուժում է մշտական բնակչության թվի անկման եւ գործազրկության աճի մասին: Այսպիսով, Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական […]

Մարտի մեկի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարների պատմությունը

2008 թ․-ի մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը և ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ պատմությունը։ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ 1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ սովետական զորքերը փորձում էին վերահսկողության տակ վերցնել Լիտվիայի մայրաքաղաք Վիլյնուսի հեռուստաընկերությունը, հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց 14 ցուցարար։ Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի