14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք մեծարում ենք գործ տվողին, նստացնողին, քանդողին և ուրախությամբ հետևում հերոսազրկման պրոցեսին

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․ «Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ, միգուցե անելու բան չունենալու պատճառով, սկսում ես խորհել հարցերի շուրջ, որոնց մասին երբեք չես մտածել։Ինչու ենք մենք՝ հայերս, պատմականորեն ձգտում ինքնաոչնչացման։ Ինչու ենք մենք գրեթե ողջ պատմության ընթացքում վերացնում մեր հերոսներին։ Եվ ամենևին կարևոր չէ, որ այդ ոչնչացման թելադրողները կամ […]

16 խումբ․ ո՞վքեր և ինչու՞ են սատարում Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում, կարծես թե, այլևս էյֆորիա չկա, և հասարակությունը սկսում է երկրում առկա իրավիճակը սթափ գնահատել: Այս ամենին զուգահեռ` վարչապետ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, իսկ «մասկի շոուները» և կարված քրեական գործերը, ապօրինի ձերբակալությունները այլևս հետաքրքիր չեն հասարակության համար: Թեև մենք չունենք սոցիալական հարցումների պատասխաններ, սակայն հասարակական տրամադրությունները, սոցիալական ցանցերում իրական օգտատերերի մեկնաբանությունները և գրառումները […]

Հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը  յուրացնելու դեպքի առթիվ,  որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նկատում է.  «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական  գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ»  պատգամավոր Արման  Բաբաջանյանի դեմ: Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են  եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ»  պատգամավորի  ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ  խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»: Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը`  Հանրապետության  Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը  շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով».  «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով  «Հանրապետական» խմբակցությունից  իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին:  Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի  կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:   Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է […]

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների, Պիցայակերների և պիցա չուտողների, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք

Հոկտեմբերի 26-ին Վանաձորում քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ բաժանումներ, որոնք կարող են լինել կործանարար: Բաժանաում 1. Դեռևս 2018-ի աշնան սկզբին, դերասան […]

«Նոր» Հա­յաս­տա­նում աբ­սուր­դի թատ­րո­նը նոր թափ է հա­վա­քում: Կո­ռում­պաց­ված­նե­րով. Իրատես

Ասում են, թե «նոր» Հա­յաս­տա­նում աբ­սուր­դի թատ­րո­նը նոր թափ է հա­վա­քում: Աբ­սուր­դի ա­ռա­ջին ա­րարն այն էր, որ վար­չա­պե­տի ոչ ան­հայտ «կո­ռուպ­ցիո­նա­գետ» Ա­րեն Մկրտ­չ­յա­նի «պա­սով»` «Վիո­լա ջրի» սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի հետ կապ­ված գործ հա­րուց­վեց ՀՔԾՀ-ի պե­տի, նրա 7 աշ­խա­տա­կից­նե­րի «նկատ­մամբ»`ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի կա­շառք տա­լու և ստա­նա­լու առն­չու­թ­յամբ: Աբ­սուր­դի երկ­րորդ ա­րարն այն էր, որ Գա­րե­գին Բաղ­րա­մ­յա­նը, որն անց­նում […]

Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Սորոս պապին, ԿՀՎ-ի և «Մոսադ»-ի ղեկավարները Բաբաջանյանի աչքերը պաչե՞լ են կամ ունե՞ն այդպիսի ցանկություն

Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը կամ ոճրագործների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, ինչպես արդեն հայտնի է, իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով դիմում է գրել: Հետաքրքիր է` Հայաստանում քանի՞ մարդ է մտածում, թե ինչո՞ւ հատկապես հիմա… Նաիրի Հունանյանը վաղուց արդեն պետք է համոզված լիներ ու, կարծում եմ, համոզված էր, որ ազատության մեջ հայտնվելու հույս չի կարող ունենալ: «Իրավասու […]

Քայլ դեպի ճշմարտություն: Հայ մարդը պիտի կործանի ստի եւ կեղծավորության պատնեշը

Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնի սեմին, զարմանալի չէ որ մեր գրի ու գրականութեան հայրը՝ Ս. Մեսրոպ Մաշտոց Աստուածաշնչի թարգմանութեան գործը սկսեց Առակաց գրքից։ Այդ արարքը ինքնին խօսում էր իր դարու ժամանակ գոյութիւն ունեցող հերետիկոսութեանց առարկութիւններին ի մտի ունենալով Առակներ 8։22-րդ համարը, Իմաստութեան եւ դրա ստեղծուած կամ անստեղծ լինելու մասին վիճաբանութիւնները (ստեղծուած թէ ծնած լինելու), մանաւանդ արիոսականների […]

Արարատ Միրզոյանի խայտառակ ելույթը ԵԽԽՎ-ում. Հայելի

Նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում հանդես է եկել խայտառակ ելույթով: Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Արարատ Միրզոյանն իր ստրասբուրգյան ելույթում անդրադարձել է դատական համակարգի շուրջ ծավալվող հայաստանյան զարգացումներին և մասնավորապես խոսել Սահմանադրական դատարանի մասին. «Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում […]

Փաշինյանի կեղծ խոստման մեկ տարին: Ֆեյք գործարան եւ 150 աշխատակից. Politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում քաղաքում էր՝ քաղաքի տոնի կապակցությամբ։ Այս այցելությունը մեզ ստիպեց մեկ տարի հետ գնալ և վերհիշել նրա նախընտրական խոստումները, որը հնչեցվել էր հենց Վանաձորում։ 2018 թվականի նոյեմբերի 27-ին վարչապետ Փաշինյանը Վանաձորում խոսել էր երկրի տնտեսական խնդիրներից և մասնավորապես Լոռու մարզի խնդիրներից։ Փաշինյանը վստահեցրել էր, որ հանրապետության տարբեր մարզերում գործարաններ են բացվելու, […]

Գնդակահարված վարչապետի մարմինը դեռ չսառած` վարչապետ, փոխվարչապետ, պաշպանության նախարար, գլխավոր դատախազ էին ուզում դառնալ

Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր: Եվ դավադիրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի