14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բոլորս կհայտնվենք Բաքվի առաջին ատյանի դատարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ Փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է 2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ և ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որ նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։ 2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ […]

5-րդ քաղբանտարկյալը: Ծանր, շատ ծանր օրեր են սպասվում Հայաստանին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։«Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար ոչ մի քայլի առաջ կանգ չենք առնելու, եթե նույնիսկ այդ քայլերը խորտակեն բաստիոնը» այս սպառնալիքն է նոր ձերբակալության ենթատեքստում։ Թե ինչ օրինախախտումներով, ինչ իրավունքի խախտումներով են նրան ձերբակալել, խնդրեմ, իրավապաշտպանները կներկայացնեն, իսկ եթե մի նախադասությամբ ասվի, […]

Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ). Իրատես

Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ […]

Այսպիսի խայտառակ ավարտ ունեցավ Փաշինյանի ընդդեմ կոռուպցիայի պայքարը. Հայելի

«Հետք»-ը հրապարակել է սենսացիոն տեղեկատվություն, համաձայն որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով` այս տարվա հուլիս ամսից էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։  Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք […]

Արագ քայլերով՝ դեպի 37: Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Հրապարակ

Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի։ Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում։ Նրանց որպես կասկածյալ են ներգրավում եւ անգամ ձերբակալում են։ Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ […]

Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. 168 Ժամ

«Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը  կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի,  իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260  դրամից դարձել է […]

Սա թալան է: Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին

Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ hetq.am-ի, գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է իր կառավարության նախարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը… Այսպես, եթե նախկինում նախարարները ստանում էին 793 հազար 680 դրամ, ապա սույն թվականի մայիսից պարոն վարչապետի թեթև ձեռամբ սկսել են ստանալ 1 միլիոն 500 հազար դրամ, […]

Օրվա հրամայական է ազգի եւ պետության ապագայով իրապես մտահոգ արժանապատիվ ներուժի միավորումը

«Իրավունքը» ներկայացնում է Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության»  համահիմնադիր  Կարինե Եսայանի գնահատմամբ՝ 1991 թ.-ից ի վեր,  սառը պատերազմում ԽՍՀՄ կրած  պարտությունից հետո, աշխարհի երկբեւեռ կառավարման համակարգը փոխարինվեց ԱՄՆ-ի   եւ իր    դաշնակիցների միաբեւեռ կառավարման մոդելով: «Միաբեւեռ կառավարում իրականացնող պետությունները, իրենց համաշխարհային գերիշխանությունը պահպանելու նպատակով, ռազմաքաղաքական եւ տնտեսական ոլորտներում կառավարման գործիքակազմից բացի, կիրառում են նաեւ կառավարման գործիքակազմ տեղեկատվական եւ գաղափարախոսական ոլորտներում, որի նպատակն է կոտրել աշխարհի միաբեւեռ կառավարման դեմ տարբեր երկրների եւ ժողովուրդների դիմադրողականությունը, ոչնչացնել այդ ժողովուրդների ինքնությունը, արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի ավանդական կառուցվածքը, մարդկանց մոտ փոխել բարու եւ չարի մինչ այդ գոյություն ունեցող ավանդական ընկալումները՝ նրանց դարձնելով կառավարելի անդեմ զանգված», – նշում է Կ. Եսայանը: Քաղաքագետ-միջազգայնագետի կարծիքով՝ վերջին 28 տարիների ընթացքում մի շարք  միջազգային  կառույցներ հետխորհրդային բոլոր երկրներին պարտադրեցին եւ շարունակում են պարտադրել օրենքներ,  որոնք ուղղված են ավանդական ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի ոչնչացմանը. «1991 թվականից առ  այսօր ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, միջազգային այլ կառույցների,  Եվրամիության որոշ  պետությունների  կողմից  հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում անխտիր կիրառվել է գաղափարական-արժեհամակարգային  ինտերվենցիա իրավական, քարոզչական, մշակութային, կրթական, հոգեւոր ոլորտներում:  Այդ պարտադրանքը դրսեւորվել է գենդերային ինքնության, գենդերային հավասարության, այլ սեռական կողմնորոշում ունեցող ԼԳԲՏ-ի խմբի անձանց իրավունքների  պաշտպանության իրավական ամրագրման  գործընթացով՝  երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո ընտանիքների ներքին կյանքին միջամտելու, ընտանեկան միջանձնային հարաբերություններում առկա որոշ անհարթությունների պատրվակով երեխաներին  ընտանիքներից օտարելու եւ ընտանիքները կազմաքանդելու նպատակով: Նման միջազգային պայմանագրեր եւ  օրենքներ պարտադրվել են նաեւ Հայաստանին, որոնց մի մասն արդեն ստորագրվել, վավերացվել եւ ուժի մեջ են մտել, մյուսները գտնվում են իրավական ամրագրման փուլում»: Կ. Եսայանը հիշեցնում է, որ 1993 թվականին Հայաստանը ստորագրեց  «Կանանց նկատմամբ   բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիան» (CEDAW), իսկ 2006  թվականին   ստորագրեց այդ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթով Հայաստանը   պարտավորվեց ընդունել օրենքներ գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության մասին. «2015 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի  եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց 12 մլն եվրո  գումարի  չափով  «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որը Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն)  օրենքները  […]

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ […]

Սորոսի ուղիղ հրահանգը. Նիկոլ Վովաեւիչը իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը». Կոմսոմոլսկայա պրավդա

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված է նվիրել Հայաստանում եւ երկրի իշխանությունների վրա Սորոսի հիմնադրամի ազդեցությանը։ Ներկայացնում ենք Ալեքսանդր Գրիշինի «Դասեր Սորոսից» հոդվածը՝ որոշ կրճատումներով։ Հայաստանում բավական մեծ արձագանք ստացավ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» ծայրահեղ արմատական քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ։ Միջոցառումը հանրայնացնել նախապես չէր ծրագրվում, բայց, ինչպես ասում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի