14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ցավոտ թվեր հատուկ վարչապետի համար

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեկ ու կես ժամանոց ելույթով մեծ պաթոսով ձեւակերպեց 2050թ. ազգային նպատակը՝ Հայաստանի զարգացման 31 տարվա ռազմավարական պլանը, ըստ որի՝ կստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ և կկապահովվի առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածություն, Հայաստանում 2019թ. պաշտոնական վիճակագրությունը գուժում է մշտական բնակչության թվի անկման եւ գործազրկության աճի մասին:

Այսպիսով, Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ 

 Ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ արձանագրությամբ տեղեկանում ենք, որ 2019 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, իսկ 2018-ին՝ 237 հազար 600, այսինքն, գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով: 

Ի դեպ, նախկինում պատգամավոր Փաշինյանի կողմից «քըխ» հայտարարված տեսախցիկների թիվը թեեւ ավելացել է, բայց մեկ տարում էապես աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների  թիվը՝ 21,9 տոկոսով : 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ