27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ուրախ լուր

Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 412 երեխա՝ 228 տղա, 184 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45264 քաղաքացի:

Առողջապահության նախարարն` իր պաշտոնանկության մասին /վիդեո/

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այսօրվա այն հրապարակմանը, թե ինքը պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ԱՀԿ նախագահի տեղակալ: «Առաջին անգամ լրագրողներից եմ լսում իմ պաշտոնանկության մասին, լրատվամիջոցներում թյուրիմացություն է եղել, հրավիրված եմ մայիսի 23-28-ը կայանալիք ԱՀԿ վեհաժողովին մասնակցելու եւ այդ վեհաժողովում որպես համանախագահող հանդես գալու: Համանախագահող եմ […]

Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը: Միջոցառմանը մաս­նակ­ցել  են «Ռոսպոտրեբ­նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության […]

Հարություն Քուշկյանն ազատվել է աշխատանքից

Մարտի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը և Բ. Սահակյանի մեկ այլ հրամանով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը, այս մասին տեղեկանում ենք լրատվական հոսքերից: Ամենայն հավանականությամբ Հարություն Քուշկյանը աշխատանքի կանցնի ՀՀ-ում:

Առողջապահության նախարա՞րն էլ. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։ Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ […]

Ովքեր կարող են անվճար բուժօգնությունից օգտվել

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին կառավարության N 318-Ն որոշումը սահմանում է այն այս իրավունքն ունեցող խմբերի ցանկ: Ըստ այդ անվճար կարող են բուժվել հետևյալ խմբի մարդիկ՝ Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ 1-ին խմբի հաշմանդամներ 2-րդ խմբի հաշմանդամներ 3-րդ խմբի հաշմանդամներ Հաշմանդամ երեխաներ (մինչև […]

Կանաչ‬ թեյը կանխում է ծերացումը

Օրական ավելի քան երեք բաժակ կանաչ թեյ խմող մարդիկ ավելի երկար են ապրում, ասվում է նոր գիտական աշխատանքում: Կանաչ եւ սպիտակ թեյերը պարունակում են ավելի շատ EGCG հզոր հակաօքսիդանտ , որը կապված է սիրտանոթային հիվանդությունների, Ալցհեյմերի հիվանդության , ինչպես նաեւ քաղցկեղի տարբեր ձեւերի ավելի ցածր ռիկսի հետ: Կատեխինները՝ կանաչ թեյում պարունակվող հակաօքսիդանտները, կարող են նաեւ […]

Հոշոտված կնոջ շնչառական ապարատն անջատվել է

Մարտի 21-ին հոշոտված 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիճակը կլայուն ծանր է: «Էրեբունի» բժշկական կենտրոնից Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ կինը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչառական ապարատն անջատվել է: «Դեմքը վիրահատել ենք: Այս պահին դեռ չի կարողանում խոսել, բայց դա անցողիկ է »,-տեղեկացրեցին հիվանդանոցից: Բժիշկներին հաջողվել է վերականգնել աջ այտոսկրի կոտրվածքը. «Դեռ մեկ անգամ ևս պետք է վիրահատենք, այս անգամ […]

Մի՛ շտապեք էպիլիացիայի գնալ, աղջիկնե՛ր. պարզաբանում է մասնագետը /վիդեո/

  Հաճախ լինում են դեպքեր, երբ աղջիկը նկատում է, որ իր մարմնի տարբեր հատվածներում աղվամազեր են աճում: Ու ոմանք նման դեպքերում՝ գինեկոլոգի դիմելու փոխարեն՝ դիմում են կոսմետոլոգի՝ էպիլիացիայի միջոցով հեռացնում են այդ աղվամազերը: Այս քայն, ըստ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի՝ միանշանակ սխալ է, քանի որ նախ հարկավոր է նախ հասկանալ, թե տվյալ […]

Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված