20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դասադուլավորներից մեկին բերման են ենթարկել

«Զինվորածական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը՝   Ռոբերտ Գրիգորյանը   բերման է ենթրկվել։ Այս   մասին քիչ առաջ հայտարարեցին ակցիայի մասնակիցները։  Ակցիայի մասնակիցները նշեցին՝    մի քանիսը  մոտեցել են  Ռոբերտին՝ ներկայանալով որպես քրեականի աշխատակիցներ, նստեցրել են մեքենան և տարել:   

Շարմազանովը ընդունելու է ուսանողներին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստ է հանդիպել դասադուլ անող ուսանողների հետ։ Քիչ անց ուսանողներին կառաջարկվի 5 հոգանոց խմբով հանդիպել նրա, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ու Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հիշեցնենք, որ ուսանողները պայքարում են զինվորական ծառայության օրենքի փոփոխությունների դեմ, որով սահմանափակվում […]

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հարկ եղած դեպքում կմիանա ուսանողներին

Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը սատարում է ուսանողներին ու գովելի է համարում, որ վերջիններս պայքարում են իրենց իրավունքների համար։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ «Երիտասարդների շրջանում ակտիվության ձևավորումը ողջունելի է: Մենք խորապես ըմբռնում ենք այն […]

Կան ոստիկաններ, որոնց հագուստը պատռվել է․ Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահ է՝  այսօր ուսանողների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ էին․ բախման ժամանակ տուժեն են ոչ միայն ուսանողներ, այլև իրավապահներ։   «Կան ոստիկաններ, որոնց հագուստը պատռված է», – ասաց Օսիպյանը։     «Ուսանողները  սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժը, բայց, քանի որ այդ խախտումները չեն ունեցել հետևանքներ, ոստիկանությունը չի միջամտել, […]

«Սրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ, անգամ ցինիկ է պահում»

«Առաջին հերթին թող բանակում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտվեն, որպեսզի գնացողների մոտ վստահություն լինի։ Արդյոք այս օրենքով դադարեցվելո՞ւ են նվաստացումները։ Այս ամեն ինչը կարգի բերեք, դադարեցրեք և հետո նոր պահանջեք, որ բոլորը գնան ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի […]

Հացադուլավորները միանում են ԱԺ-ի դիմաց գտնվող իրենց ընկերներին /ֆոտո/

Ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան Բաղրամյան փողոցում:  Նախաձեռնության անդամները   նշեցին՝  Ֆիզիկայի ֆակուլտետում դասադուլ անող ուսանողները  գալիս են ԱԺ-ի մոտ՝ իրենց ընկերներին միանալու։ Ոստիկանների ու ուսանողների պայքարը գնալով թեժանում է․ Ոստիկանները փորձում են ուժով ազատել փողոցը, իսկ ուսանողները դիմադրում են։ Հրմշտոցի ընթացքում ոմանց կոկիշները պոկվել են, ոմանք էլ ուղղակի կորցրել են դրանք։ Ուսանողները շարունակում են դասադուլի […]

Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ. Կարեն Ավագյան

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կոչ է անում ուսանողներին ընդունել ՊՆ առաջարկն ու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որոնք պիտի կյանքի կոչեն կառավարության որոշումները։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովի նիստին: Հարցին, թե ինչու չի հանդիպում ուսանողների հետ, փորձում լսել նրանց, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Չեմ հասկանում ձեր հարցը, կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ […]

«Ցավդ տանեմ, հետ քաշվի էլի, յա՛»․ ուսանողները չեն բացում Բաղրամյան պողոտան /ֆոտոշարք/

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Եստիկանները ուժ կիրառեցին ուսանողների նկատմամբ,  հրեցին ուսանողներին, որպեսզի վերջիններս բացեն փողոցը։  Բայց, ուսանողներն անդրդվելի են։ Նրանք պատ են կազմել՝ ձեռք ձեռքի տված։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝  հեռախոսակապ է հաստատել հացադուլավեր ընկերների հետ ու վերջիններիս հորդորել թողնել հացադուլը և միանալ իրենց։ Ոստիկաններից որոշները ուղղակի հրում են ուսանոցղներին, որոշններն էլ […]

«Մի՛ բրդեք հլը … »․ բախում ոստիկանների ու ուսանողների միջև /ֆոտո/

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ուսանողների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցավ։  Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ուսանողներին հորդորեց հանգիստ ազատել պողոտան,  հակառակ դեպքում ոստիկանները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկելու։ Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, հրմշտոց է սկսվել։ «Մի՛ բրդեք հլը», – գոռում են ուսանողները։ Հիշեցնենք, դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, […]

Օսիպյանը բանակցում է ուսանողների հետ /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա անցկացնող  ուսանողները փակել էին  Դեմիրճյան փողոցը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Ուսանողները մասնակի բացեցին փողոցը. այս պահին նրանք Բաղրամյան պողոտայում են և փակել են փողոցի մի հատվածը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի