Փաշինյանի վախը մահ արժե /Տեսանյութ/

Ավտոբուսներով ոստիկաններ էին բերել ԿԳՄՍՆ շենքի մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մուտք գործել նախարարություն:
Ավտոբուսներով ոստիկաններ էին բերել ԿԳՄՍՆ շենքի մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մուտք գործել նախարարություն:
Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ, սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կաշվից դուրս գալով ուզում են օր առաջ անցկացնել ԱԺ-ում Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքը: Օրենքի կարեւոր կետերից մեկն այն է, որ ԲՈւՀ-երը պետք է ազատվեն 65-70 տարեկան բոլոր ամբիոնի վարիչներից, ռեկտորները ընտրվեն բուհ-ական խորհուրդների կողմից, […]
Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները: «Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների […]
Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին Հայրենիքը վաճառողների հանրահավաքին: Ու նա համոզված, մոռացած հինգ հազար զոհն ու կորսված ՀԱՅՐԵՆԻՔԸ, բարձրախոսի առջև ասում է՝ կարևորը մեր զինվորն հիմա կուշտ ուտում է: Սա ասում է կինը, մայրը, ուսուցիչը: Հետո, մարտի 1-ին, նա մասնակցում է իշխանության վայնասունախառն ցնծություն հիշեցնող դմփ-դմփ-հու-ին, ու գիշերով վերադառնում մարզ, […]
Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ տեղի էր ունենում հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են հետեւյալ գրռումներով պաստառներ. «Առանց Ժաննա կրթություն», «Արցախում տեղ չունես», «Բոլորս Նժդեհ ենք», «Նժդեհյան ոգին ապրում է մեր մեջ»
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրապարակել եւ մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց […]
Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամփոփիչ-հաշվետու ասուլիսը, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոլորտի հաջողություններին ու ապագայի ծրագրերին: Սակայն շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ Արշակյանը, լինելով ԲՏԱ նախարար, հանկարծ սկսեց մեծ ոգևորությամբ խոսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ ավելի ստույգ՝ այդ բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթի մասին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը գործում է […]
Հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ […]
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած՝ տնօրենի ընտրությունների շուրջ սկանդալը շարունակվում է. դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները եւ աշակերտները։ Այստեղ նշում են, որ նորանշանակ տնօրենը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանո Պետրոսյանի տիկնոջ մտերիմն է։