21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ժաննա Անդրեասյանը արհամարհում է Փաշինյանին. Ժողովուրդ

2024 թվականի հունվարի 5-ին Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պոկեց սանհանգույցի ցնցուղը պատից, պարզեց նախարարի կողմը, հրապարակավ բանավոր հրամայեց ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին պարզել դպրոցում տեղադրված ծորակի գինը, համեմատել փաստաթղթերում ներկայացված տեխբնութագրի և արժեքի հետ ու զեկուցել իրեն: Վարչապետի հրամանը մինչ օրս կատարված չէ:

ArmLur.am-ը դիմեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչպես է Փաշինյանը վերաբերվում նախարարի այս վերաբերմունքին, երբ նրա բանավոր հրամանը անկատար է մնացել: Ի պատասխան՝ խոսնակն ասաց.

«Վարչապետի հանձնարարականը հրապարակային է եղել, պատասխանների համար կխնդրեմ դիմել համապատասխան գերատեսչություններ՝ ԿԳՄՍՆ կամ Քաղաքաշինության կոմիտե»:
Իհարկե, մեր հարցը ուղղված էր կոնկրետ վարչապետին, որի հրամանները դարձել են օդում թողած պղպջակ: Ամեն դեպքում, ArmLur.am-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք Ժաննա Անդրեասյանը ճշտել է ցնցուղի արժեքը: Նախարարությունից պարզաբանել են, որ ոչինչ չի արվել, քանի որ
Քաղաքաշինության կոմիտեի դաշտում է խնդիրը:

Մինչդեռ, հրապարակված տեսանյույթում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ ցնցուղը տալիս է հենց Ժաննա Անդրեասյանի ձեռքը (ճիշտ է, նախարարի փոխարեն այն վերցնում է Քաղշինկոմիտեի տեղակալը) ու անձամբ նրան է հրահանգում ճշտել դրա արժեքը:

Փաստացի Ժաննա Անդրեասյանը արհամարհում է իր վերադասի հրամանը ու չի կատարում: Թե ինչ գին կարժենա Պետրոս Ղազարյանի կնոջ համար այս պահվածքը, ժամանակը ցույց կտա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ