26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Կատուն խեղդել է նորածին երեխային

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքում։ 3 ամսական երեխան մահացել է խեղդվելու արդյունքում։ Հայտնի է դարձել, որ ծնողները երեխային սայլակով թողել են դրսում՝ անուշադրության մատնելով, իսկ երբ վերադարձել են երեխայի մոտ, տեսել են, որ կատուն պառկել է նրա դեմքին՝ խեղդելով փոքրիկին։    Դեպքի առթիվ քրեական գորշ է հարուցվել։

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ /տեսանյութ/

Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։ Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են […]

Վառ երեւակայություն․ հետաքրքիր սանդուղքներ, որոնք ասես իրական չլինեն /ֆոտո/

Սանուղքը դիայների համար անսպառ երեւակայության առիթ կարող է դառնալ։ Եւ եթե ոմանք աստիճաններ կառուցելիս զուտ հարմարավետությունից են ելնում, ապա շատ շատերն էլ գործի են դնում երեւակայությունն, ու ահա արդյունքում ինչ կարող է ստացվել։     

Կոշիկներ ու պայուսակ՝ կոնֆետի թղթերից /ֆոտո/

Պենսիլվանիայից Էմիլի Սեյլհեմերը համացանցում հայտնի է նրանով, որ կոնֆետի թղթերից հագուստ է պատրաստում։ Սակայն աղջիկը որոշել է կանգ չառնել ու հիմա էլ կոշիկ ու պայուսակ է ստեղծել, որոնց նկարներն էլ հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։    

Հղի կինը դանակահարել է չարաճճիություն անող 4-ամյա որդուն

Օմսկի բնակչուհին դանակահարել է 4-ամյա որդուն։ Փոքրիկը քիչ է մնացել՝ մահանա։ Երեխան չարաճճիություն է արել, մայրն էլ դանակը նետել է նրա վրա։ 29-ամյա հղի կինը բարկացել է որդու վրա, որ նա խաղում է 9 ամսական քրոջ մազերի հետ։ Մայրն այդ պահին մրգեր էր կտրատում եւ դանակը նետել է փոքրիկի վրա։ Արդյունքում՝ տղան հիվանդանոցում է հայտնվել՝ […]

Տղամարդը ձեռքը մտցրել է վագրի վանդակը /տեսանյութ/

Որոշելով կերակրել կենդանաբանական այգու վագրին՝ տարիքով չինացին մի կտոր միս է փորձել մտցնել վագրի վանդակը։ Սակայն միսը ուտելու փոխարեն՝ վագրը կծել է տղամարդու ձեռքը։ Նրան անմիջապես օգնության է հասել կենդանաբանական այգու աշխատակիցը։ վիրավոր տղամարդը ուշաթափվել է, նրա հետագա վիճակի մասին այլեւս ոչինչ հայտնի չէ։

Տղան գերեզմանից հանել է սիրած աղջկա դին ու այրել այն՝ այլեւս երազում չտեսնելու համար

Կուրգանից 23-ամյա Յուրի Գոլովինը գերեզմանից փորել-հանել է սիրած աղջկա դին ու այրել այն։ Նա ասել է, որ 5 տարի առաջ աղջիկը հեռացել է իրենից, ապա երկու ամիս հետո ինքնասպան է եղել։ Դրանից հետո Յուրին սկսել է սարսափելի երազներ տեսնել, աղջիկն անընդհատ եկել է իր երազին։ Ի վերջո, չդիմանալով, տղան հարբել է, համացանցում գտել մի արարողակարգ, ըստ […]

Աղջիկը մահացել է՝ փորձելով պատուհանագոգին սելֆի անել /ֆոտո/

Տոնի Կելլին Նոր Զելանդիայից մահացել է՝ ցած ընկնելով Լոնդոնում գտնվող իր բնակարանի պատուհանագոգից։ Աղջիկը ցանկացել է հետաքրքիր սելֆի անել, սակայն սայթաքել է ու վայր ընկել երկրորդ հարկի պատուհանից։ Բլոգերը, ով Ինստագրամում 2 հազար հետեւորդ ունի, մահացել է գանգուղեղային վնասվածքից։    Տոնիի ընկերուհիները պատմել են, որ նա ուրախ աղջիկ էր ու շատ էր սիրում լուսանկարվել։   […]

Հեքիաթի սկիզբը․ Փարիզում վառվել են Սուրբծննդյան լույսերը /տեսանյութ/

Փարիզում Սուրբ ծննդյան տրամադրություն է։ Քաղաքում վառվել են տոնական լույսերը, քաղաքում հեքիաթային մթնոլորտ է տիրում։  Ելիսեյան դաշտերում լուսյերի վառման պաշտոնական արարողությունն այս տարի վստահվել է հանրահայտ դերասան Ջոնի Դեփի եւ Վանեսսա Պարադիի դստերը՝ Լիլի Ռոուզին։ Մանրամասները՝ տեսանյութում  

Ինչպե՞ս արձագանքեց Ֆեյսբուքը հայկական նոր թղթադրամների նմուշներին (լուսանկարներ)

Համացանցում տարածվեցին հայկական նոր թղթադրամների էսքիզները։ Հայ հանրույթը Ֆեյսբուքում, բնականաբար, բուռն արձագանքեց։ Ուշագրավները ներկայացնում ենք ստորև. Լևոն Սարդարյան. Հետաքրքիր ա: Եթե, ասենք, հարյուր հազարանոց դրամ լիներ, ու էդ փողի վրա Քիմ Քարդաշյանի դեմքը լիներ, փողի դարձերեսին Քարդաշյանի ի՞նչն էր լինելու։ ՃՃՃՃՃ Սա այն ամենն էր, ինչ պետք էր իմանալ հայկական դրամների նոր դիզայնի հանդեպ իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի