10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Աղջիկը մահացել է՝ փորձելով պատուհանագոգին սելֆի անել /ֆոտո/

Տոնի Կելլին Նոր Զելանդիայից մահացել է՝ ցած ընկնելով Լոնդոնում գտնվող իր բնակարանի պատուհանագոգից։ Աղջիկը ցանկացել է հետաքրքիր սելֆի անել, սակայն սայթաքել է ու վայր ընկել երկրորդ հարկի պատուհանից։ Բլոգերը, ով Ինստագրամում 2 հազար հետեւորդ ունի, մահացել է գանգուղեղային վնասվածքից։    Տոնիի ընկերուհիները պատմել են, որ նա ուրախ աղջիկ էր ու շատ էր սիրում լուսանկարվել։   […]

Հեքիաթի սկիզբը․ Փարիզում վառվել են Սուրբծննդյան լույսերը /տեսանյութ/

Փարիզում Սուրբ ծննդյան տրամադրություն է։ Քաղաքում վառվել են տոնական լույսերը, քաղաքում հեքիաթային մթնոլորտ է տիրում։  Ելիսեյան դաշտերում լուսյերի վառման պաշտոնական արարողությունն այս տարի վստահվել է հանրահայտ դերասան Ջոնի Դեփի եւ Վանեսսա Պարադիի դստերը՝ Լիլի Ռոուզին։ Մանրամասները՝ տեսանյութում  

Ինչպե՞ս արձագանքեց Ֆեյսբուքը հայկական նոր թղթադրամների նմուշներին (լուսանկարներ)

Համացանցում տարածվեցին հայկական նոր թղթադրամների էսքիզները։ Հայ հանրույթը Ֆեյսբուքում, բնականաբար, բուռն արձագանքեց։ Ուշագրավները ներկայացնում ենք ստորև. Լևոն Սարդարյան. Հետաքրքիր ա: Եթե, ասենք, հարյուր հազարանոց դրամ լիներ, ու էդ փողի վրա Քիմ Քարդաշյանի դեմքը լիներ, փողի դարձերեսին Քարդաշյանի ի՞նչն էր լինելու։ ՃՃՃՃՃ Սա այն ամենն էր, ինչ պետք էր իմանալ հայկական դրամների նոր դիզայնի հանդեպ իմ […]

Ուշադրություն՝ ֆեյսբուքի օգտատերերին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ժող, եթե ձեր էջին քոմենթ է գրում իբր Ֆեյսի անվտանգությունը կամ ներկայացուցիչը ու ասում է, որ ձեր էջը արգելափակվելու ա, եթե հղումով չգնաք, իսկ հղումով ձեզ առաջարկում են լոգին լինել – ռադ արեք; Ֆեյսը երբեք ձեզ քոմենթ չի գրի։ Ձեզ կգա նոթիֆիքեյշն։ Ու երբեք Ֆեյսը […]

Տղամարդն արնաքամ է եղել հիվանդանոցում, որեւէ մեկը չի մոտեցել /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Համացանցում է հայտնվել հիվանդանոցի տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնցում երեւում է, տղամարդն արյունաքամ է լինում հիվանդանոցի միջանցքում, սակայն բժիշկները նրան ոչ մի ուշադրություն չեն դարձնում եւ չեն մոտենում նրան։ Բժիշկները հանգիստ անցնում են նրա կողքով՝ ուշադրություն չդարձնելով օգնության նրա աղերսանքներին։ Հայտնի է դարձել, որ 47-ամյա տղամարդը […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և […]

Արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն

«Ես վերջերս այցելել էի Հանրապետության սահմանակետեր: Այնտեղ  ուսումնասիրություն ենք իրականացրել, և մենք մինչև տարվա վերջ  բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ  արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ […]

Սարսափելի մահ․ 5-ամյա աղջիկը խեղդվել է լվացքի մեքենայում

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Մագադան քաղաքում։ 5-ամյա աղջնակը մահացել է լվացքի մեքենայում։ Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 20-ին աղջիկը 6 ժամ տանը միայնակ է եղել։ Երբ մեծերը վերադարձել են տուն, նրանք երեխայի դին հայտնաբերել են լվացքի մեքենայում։  Նախնական վարկածով՝ երեխան խեղդամահ է եղել փակ տարածքում։ Ոստիկանները պարզում են, թե երեխան ինչու է այդքան […]

Կինը դատի է տվել լռակյաց ամուսնուն

Թուրինի բնակչուհին ամուսնուն դատի է տվել՝ չափազանց լռակյաց լինելու համար։ Կինը դա 57-ամյա ամուսնու կողմից համարում է բռնություն։ Չնայած նա երբեք կնոջ վրա ձեռք չի բարձրացրել, սակայն կինը կարծում է, որ իր հետ ժամերով չխոսելով եւ լուռ մնալով՝ ամուսինն իրեն հոգեկան բռնության է ենթարկում ու դատի է տվել նրան։  

Դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են կառուցել /ֆոտո/

Սոցկայքերում բուռն քննարկման առիթ է դարձել ՌԴ Ռոստով քաղաքի դպրոցներից մեկում արված մի լուսանկար։ Պարզվում է՝ դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են հատկացրել։ Համացանցում հայտնված լուսանկարից էլ երեւում է, որ երեխաներից ոմանք իրավունք ունեն գնալու տվյալ զուգարան, մյուսները՝ ոչ։   Աշակերտները բողոքում են, որ դպրոցում առանձին՝ վճարովի դասարան է հայտնվել, այնտեղ սովորող երեխաներն առավելություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված