26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք Հանրապետություն էինք Արցախով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։ Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։   Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։ Հանրապետության ակունքներն Արցախյան հողի […]

Հազարավոր զոհերի քաղաքական պատասխանատուն «աներեսի» նման մասնակցի հոգեհանգստի կարգի՝ ոչ տեսել էի ,ոչ էլ լսել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ բան էի տեսել, բայց որ հողատուն ու հազարավոր զոհերի քաղաքական պատասխանատուն «աներեսի» նման մասնակցի հոգեհանգստի կարգի՝ ոչ տեսել էի ,ոչ էլ լսել։ Հայաստանն ՝առանց հողատու ղեկավարության։ Հ.Գ. Աստված հոգիներդ լուսավորի, Հայրենիքի սուրբ նահատակներ»:

Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ասել եմ, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո մեզ աշխարհում գրեթե բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում։ Հարգանքի բացակայությունը պայմանավորված չէ ռազմական արդյունքներով՝ տարբեր ազգեր կրել են պարտություններ մարտի դաշտում։ Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է եւ այն մասին է թե ինչպես իրեն հին, իմաստուն […]

«Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն։ Ոչնչացրել է իրեն որպես բանակցող, որպես հայ՝ թուրքին նվիրելով մեր Արցախը։ Երբ փաթեթային լուծումներից էր խոսվում, դա չէր նշանակում Արցախը փաթեթով թուրքին տալ։ Այս պատուհաս դարձածը աթոռին մնալու ցանկությունն […]

«Զինվորական հրամանատարներ, էս ինչ եք դարձել․․․ Պատի՞վ․․.կա՞․․․». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնո՞ւմ եք, ՊՆ Վազգեն Սարգսյանի մոտ գնար դավաճանը եւ հարցներ՝ որտե՞ղ ենք սխալվել․․չէ, դուք միայն պատկերացրեք․․․ Որտե՞ղ ենք սխալվել, հարցնում է գլխավոր դավաճան, հող հանձնողը, հայրենիք ծախողը եւ ՊՆ-ում կլոր սեղանի շուրջ նստած բարձրաստիճան զինվորականները նստել եւ լսում են դա, իբր երկրում բան չի […]

«Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք». էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք։ Նիկոլին երբեք չեմ հավատացել։ Ի սկզբանե «հեղափոխությունը» չարիք եմ համարել ։  ԱԺ-ում Նիկոլի վարչապետությանը դեմ եմ քվեարկել։ 2,5 տարի շարունակ պայքարել եւ զգուշացրել եմ սպառնացող վտանգի ու ռեժիմի հակապետական քայլերի մասին։ Այսօր էլ զգուշացնում եմ. […]

Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում…   Պատմեք սա իրենց որդիների կորստի վշտից խենթացող մայրերին, սառնարաններում իրենց երեխաների դիերը […]

Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։   Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն […]

Դուք պա՞րտք եք, պարտակա՞ն եք Սորոսին. Սուրեն Սարգսյան

Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ) Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։ «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում և այս բալանսը […]

Ժամը 14:00-ին գնալու ենք Ազատության հրապարակ և պահանջենք հողատու Նիկոլի հրաժարականը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նոյեմբերի 21-ին, շաբաթ օրը, ժամը 14:00-ին գնալու ենք Ազատության հրապարակ և պահանջենք հողատու Նիկոլի հրաժարականը։   Պարտված հողատուն պետք է հեռանա»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի