19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Այլանդակ գազանություն

«ՈՎ ԲԱՐԻՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԱՐԻՔ Է ՀԱՏՈՒՑՈՒՄ, ՉԱՐԸ ՉԻ ՊԱԿԱՍԻ ՆՐԱ ՏՆԻՑ» (ԱՌԱԿ. 17: 13): Ապերախտությունը մի այլանդակ գազանություն է, որ ոտնակոխ է անում Աստծու և մարդկանց բարերարությունը, և քանի որ ընդունած խնամքը չի ճանաչում, չի կարող որևէ մեկից խնամք գտնել: Ով բարերարին երախտահատույց լինել կարող է, բայց զլանում է, անարժան է գթության. որովհետև ով իր […]

Երբ սիրտդ ծանրաբեռնված է

Երբ սիրտը ծանրաբեռնված է չար խորհուրդներով, ծանր է նաև աղոթքը, և չի կարող վեր բարձրանալ. սրբությունն ու հավատը թևեր են տալիս մեր աղոթքին, ուստի մարդիկ պետք է «սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության»: Ա Տիմոթեոս 2: 8

Ծնողների համար կարեւոր է իմանալ

«ԱՂՔԱՏՆԵՐԻ ԵՐԱՄԻՆ ԱՐԱԾ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲԴ ԶԱՎԱԿԻԴ ՎԵՐԱԿԱՑՈՒ ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԳԹՈՒԹՅՈՒՆԸ և ՈՉ ԹԵ՝ ՓԱՅԼՈՂ ՈՍԿԻՆ»։ «Ինքն իր համար հավաքելը և պահելն ուրիշ, ի՞նչ կարող է լինել, եթե ոչ՝ ագահություն, որ երկրորդ կռապաշտությունն է: Իսկ նրանք, որ ասում են, թե իրենց զավակների համար են հավաքում և սա որպես հարմար պատճառաբանություն են նկատում, թող իմանան, թե սա […]

Ագահությունը կռապշտություն է

«ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԾԱՌԱՅԵՆՔ, ԱՅԼ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿՌԱՊԱՇՏ ՉԴԱՌՆԱՆՔ, ԱՅԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ՔԱՎԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ» (ԵՓԵՍ․5:5, ԿՈՂՈՍ․ 3:5)։ Դատավորը դռան առաջ է կանգնած և մեզ դատաստանի է կանչում․ տեսնենք թե ինչ պատասխան ենք տալու Նրան․․․։ Որովհետև ամեն ինչի համար Դատավորը մեզանից հաշիվ է պահանջելու՝ ոչ միայն մեր կատարած գործերի համար, այլև խոսքերի, խորհուրդների, սրտի շարժմունքների և զգայարանների […]

Իրական քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել: Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասում է «Ահա ձեզ իշխանություն տվի … թշնամու ամբողջ զօրության վրա։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղկ 10:19): Տերը սա միայն առաքյալներին չի ասում, այլ բոլոր մարդկանց, քանզի մի այլ տեղ ասում է «ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին» (Մարկոս 13:37): […]

Աստված է ազատում եւ փրկում

Աստված է ազատում եւ փրկում, նշաններ ու հրաշքներ է կատարում երկնքում ու երկրի վրա: Դանիել 6:27 Նա, որ Իր Որդուն չխնայեց, այլ մեզ բոլորիս համար մահվան մատնեց Նրան, էլ ինչպես Նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ:  Հռոմեացիներին 8:32 Աստված մեզ ոչինչ պարտական չէ, բայց Նա ուզում է ամեն բան նվիրել: Սա Իր ողորմությունն է: […]

Ինչպե՞ս մարդն իմանա` հավատում է Աստծուն, թե ոչ

Ինչպե՞ս մարդն իմանա ինքը հավատում է Աստծուն, թե ոչ: Պողոս Առաքյալը գրում է, որ հավատքը հնազանդություն է Աստծուն (Հռ. 1:5): Հետևաբար ամենքիս համար հարցը հետևյալն է, եթե ես Քրիստոնյա եմ, արդյո՞ք ես հնազանդվում եմ Աստծո կամքին, թե՞ մարտնչում եմ Իր կամքի դեմ: Եթե պարզվի որ ես ընդունում եմ Աստծո Խոսքի մի մասը, բայց չեմ ուզում հնազանդվել […]

Այսօր Քրիստոսի Անվանակոչության տոնն է

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով […]

Ինչ է ասում Քրիստոսն ինքն իր մասին

Հիսուս Քրիստոսն ասում է. Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի հաար էլ Նա օծեց Ինձ եւ ուղարկեց աղքատներին  ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսողություն տալու, խոցվածներին ազատելով արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու: Եսայի 61

Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։ Տե՛ր, շնորհիր մեզ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի