07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես դաստիարակել երախտապարտ երեխաներ

Մի քանի տարի առաջ մի դասախոս, մի փորձ կատարեց: Երեխաներին հանձնարարվեց օրատետր պահել ու մեկ ամիս ամեն օր գրել միայն այն բաների մասին, որոնց համար իրենք շնորհակալ են իրենց կյանքում: Նրանք կազմեցին տարբեր մարդանց և իրերի մի ցանկ, որոնց իրենք գնահատում էին իրենց կյանքում:

Այս ցանկի մեջ նաև ներառվեցին այնպիսի մարդիկ ու իրեր, որոնց դեռահասները մինչ այդ չէին պատկերացնում որ գնահատելի են, բայց սկսեցին տեսնել դասախոսի օգնությամբ:

Փորձը թեև պարզ էր, բայց ունեցավ շատ հաջող արդյուք: Երեխաներից շատերը ոչ միայն սկսեցին այլ աչքերով նայել իրենց շրջապատին ու գնահատել այն ամենն ինչ ունեն, այլ հայտնեցին, որ իրենք իրենց ավելի երջանիկ են զգում: Երախտապարտ մարդն ավելի երջանիկ է, քան եսասեր ու դժգոհ մարդը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ