25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը ուտելու մասին

Հավատի մէջ տկարացածին ընդունեցեք ոչ երկմիտ տարակուսանքով: Մեկը հավատում է, թե կարելի է ուտել ամեն բան. իսկ ով տկար է հավատի մեջ, բանջարեղեն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային . կանգնած լինի, թե ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետեւ կարող է Տերը նրան կանգուն պահել:

Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը բոլոր օրերը` հաւասար. յուրաքանչյուրը թող շարժվի, ինչպես ինքն է դատում : Ով օրվա վրա է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում, եւ ով օրվյ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում, եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհություն հայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհություն է  հայտնում Աստծուն: Արդարեւ , մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թե մեռնենք, Տիրոջն ենք, քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռավ ու կենդանացավ, որպեսզի մեռելներին եւ կենդանիներին հավասարապես տիրի:

Դու ինչո՞ւ, ես դատում քո եղբորը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբորը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ, որովհետեւ գրված է.

«Կենդանի եմ ես, – ասում է Տերը, -որպեսզի ամեն ծունկ ինձ ծնրադրի եւ ամեն լեզու Աստծուն դաւանի»:

Ապա ուրեմն` մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար:

Հռոմեացիներին 14:1-13

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ