26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մարդ չի

«Իսկապես ապրում է միմիայն նա, ով ապրում է ուրիշների համար։ Մինչդեռ նա, ով ապրում է միայն ինքն իր համար, ով արհամարհում է ուրիշներին և հոգատար չէ ուրիշների նկատմամբ, այդպիսին անօգուտ արարած է։ Մարդ չէ, չի պատկանում մարդկային ցեղին»։ Սբ. Հովհան Ոսկեբերան (344/354-407թթ.)

Անսպասելի իրադրություն Պոլսո հայոց պատրիարքանում․ Եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Մաշալյանը հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած […]

Աղոթք որեւէ գործ սկսելուց առաջ

Մեր գործերը դու ուղղիր, Տեր, մեր գործերը հաջողեցրու: Ամեն: Դու` Հիսուս,Հոր իմաստությունը.իմաստություն տուր ինձ,որ բարի բաներ խորհեմ, խոսեմ եւ գործեմ քո ներկայությամբ, ամեն ժամ չար խորհուրդներից, խոսքերից եւ գործերից փրկիր ինձ:Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ` մեղքերի մեջ կորածիս:

Հիվանդություններդ Նա է բժշկում

ՍԱՂՄՈՍ ՃԲ (102)- Նա՛ է քավություն անում մեղքերիդ, հիվանդություններդ Նա՛ է բժշկում: Նա՛ է քո կյանքը ապականվելու ախտից ազատում, Նա՛ է զատում քեզ մոլորությունից, քեզ պսակելով Իր ողորմությա՛մբ, գթությա՛մբ անհուն”: Մեր Տիրո՛ջն օրհնիր, ի՛մ հոգի, որ ի՛նձ ես անձնավորում, և իմ ոսկորնե՛ր, բոլո՜րդ անխտի՛ր՝ մեր Տիրո՛ջն օրհնեք, քանի որ սո՛ւրբ է անունը Նրա: Հոգի՛ս, մեր […]

Ինչ է ասում եկեղեցին սուրոգատ մայրության մասին

Անդրադառնանք փոխնակ` սուրոգատ մայրությանը: Մասնագետների գնահատմամբ` այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է, և այս տեսակետից փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է: Պետք չէ՞ այն դիտարկել որպես մարդասիրական քայլ և ի վերջո մեր երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Եկեղեցին ինչո՞ւ է դեմ փոխնակ մոր ինստիտուտին: Փոխնակ մայրությունը կարող է լուծում լինել անպտղության խնդրի և բնակչության […]

Ինչպես հաշտվել Աստծո հետ

Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4, 16): Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում […]

Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները: Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Ըստ […]

Ինչ է նշանակում Տեառնընդառաջի խարույկը

Տեառնընդառաջի տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից ու նախատոնակից   հետո, խարույկ են վառում: Հոգևոր դասը կատարում է անդաստան (աշխարհի չորս ծագերի օրհնություն): Թեպետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները բազմիցս մեկնաբանել են խարույկի խորհուրդը, այնուհանդերձ ժողովրդի մեջ սնոտիապաշտական սովորույթները արմատացած են: Սա պարզ է դառնում զրուցակիցներիս պատասխաններից: Երբ մարդկանց հարցնում ես, թե ի՞նչ տոն է Տեառնընդառաջը, ապա շատ հաճախ հարցիս հարցով են պատասխանում. […]

Աղոթք վիրավոր զինվորների համար

Անսկիզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու մեր սահմաններում, ընթացող պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին և անմեղ մարդկանց, առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր նրանց` Քո ծառաներին` շուտ ապաքինվելու, նրանց աչքերից սրբիր արտասուքը և ազատի՛ր բոլոր ծանր իրավիճակներից, քանզի ողորմած ես և գթած: Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Փառք հավիտյանս: Նարեկ աղոթքների […]

Ով է Սուրբ Հոգին

Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի: Հովհաննես 14.26 Այսօր շատերը մխիթարության կարիք ունեն և փնտրում են մեկին, ով իրենց կմխիթարի կամ ճիշտ խորհուրդ կտա: Ոմանք հոգեբանների օգնությանն են դիմում, սակայն հոգեբանները բոլորին չեն կարող օգնել: Աստվածաշունչն ասում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի