16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Սուրբ ծնունդը բոլորը նշում էին հունվարի 6-ին

Հայերն ամանորը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Այս տոնը նախկինում անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Հայոց նախնիներն ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին, մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու […]

Աղոթք օրվա ավարտին

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու […]

«Քրիստոսը գրավեց իմ սիրտը Իր սիրով». մուսուլման գիտնականը դարձել է քրիստոնյա

Սաուդյան Արաբիայից գիտնականը, ով նախկինում մուսուլման է եղել, ընդունել է քրիստոնեություն: Հանրահայտ միկրոկենսաբան դոկտոր Խալիդ Շամրին այսօր քրիստոնեություն է քարոզում մուսուլմաններին, գրում է mirvam.org-ը: «Եղբայրներ և քույրեր, թող ձեր բոլորիդ հետ լինի Տիրոջ օրհնությունը: Ինչպես տեսնում եք, շնորհիվ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փրկագնմանը, Աստված գրավեց իմ սիրտը Իր սիրով, ես գտա Նրան և այժմ գնում […]

«Բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորին»

Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում […]

Դիվական շշունջներ եթերում. քանի դեռ ուշ չէ՝ ապաշխարեք

«Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» Եփես. 6.11 Այն, ինչ ցուցադրում են Արմենիա թիվի հեռուստաընկերությամբ անհնար է կոչել խելահաս ծրագիր: Նյութը պատրաստելիս մի կողմ ենք թողել հաղորդումը հովանավորողների ու հաղորդավարուհու անձերը, նրանցից և ոչ ոքի անձամբ չենք ճանաչում, չունենք նրանց վրա ցեխ շպրտելու որևէ դիտավորություն: Միակ պատճառը մեր մտահոգությունն է և՛ նրանց, և՛ […]

Որն է ճշմարիտ սերը

Քրիստոնեական կրոնի ամենակարևոր և առանցքային գաղափարն է սերը, առանց որի անհնար է հասկանալ կյանքն ու աստվածային ճշմարտությունները: «Բայց արդ մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Քրիստոնեական սերն այն մաքուր, անշահախնդիր զգացմունքն է, որը ստիպում է մարդուն իր ունեցած լավագույնը տալու ուրիշին, հոգալու, խնամելու, ցավելու դիմացինի համար՝ […]

Որպես ոչխարներ՝ գայլերի մեջ

«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետեւ խորագե՛տ եղեք օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների նման։ Զգուշացեք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես […]

Ինչպես Հիսուս Քրիստոսի դիմանկարը հայտնվեց Աբգար թագավորի մոտ

Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում: Աբգար թագավորը […]

Ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես. հոր զղջումը

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում ու լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի