26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Կյանքիդ ճանապարհը դու չէ, որ պետք է ընտրես

Երբեք մի՛ մտահոգվիր, թե ինչն է կյանքիդ նպատակը, այլ մտածիր թե ինչն է Աստծո նպատակը քո կյանքի համար: Մի՛ որոշիր կյանքիդ ճանապարհը. մոռանո՞ւմ ես, որ Հիսուս ասաց. «Ես եմ ճամապարհը» (Հովհ. 14:6): Կյանքիդ ճանապարհը դու չէ, որ պետք է ընտրես. այն արդեն ընտրված է Աստծո կողմից, իսկ քո բաժինը պարզապես այդ ճանապարհին հետևելն է: Վաղինակ […]

Սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ

Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված […]

Կուբայի քրիստոնյաները դեմ են հանդես եկել նույնասեռ «ամուսնություններին»

Այն բանից հետո, երբ կուբացիները կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը, քրիստոնյա ընդդիմությունը սկսեց ակտիվորեն զանգվածային բողոքներ կազմակերպել: Զանգվածային քարոզարշավը, որը հիմնականում իրականացվում է նույնասեռ «ամուսնությունների» դեմ, քրիստոնյաներին քաղաքական ազդեցիկություն տվեց երկրում: «Ես չեմ կարող քվեարկել մի բանի օգտին, որը հակասում է իմ սկզբունքներին, – Associated Press-ին ասել է Կուբայի Ավետարանական լիգայի նախագահ Ալիդա Լեոնը, – Դա […]

Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի. սուրբ հայրերը՝ պահքի մասին

Քանի որ պահք չպահեցինք, դրա համար էլ դրախտից դուրս նետվեցինք: Ուրեմն, պահք պահենք, որպեսզի նորից դրախտ մտնենք: Ինչքան որ մարմնից ես խլում, այնքան հոգուն ես ուժ տալիս: Որովայնը պայմանագրերի մեջ ամենահավատարիմ դաշնակիցն է, ոչ մի բան չպահպանող մի մառան. եթե դրա մեջ շատ բան է դրված, ապա իր մեջ վնաս է պարունակում, իսկ դրվածը չի […]

Ինչո՞ւ է Մեծ Պահքը Քառասնորդական կոչվում

Մեծ պահքը տարվա ամենաերկարատև պահքն է, բայց այն մեծ է կոչվում նաև այն պատճառով, որ նվիրված է և նախորդում է քրիստոնեության մեծագույն տոնին՝ Զատիկին: Այս պահքը պատմականորեն կայացել է աստիճանաբար՝ ունենալով տարբեր տևողություններ: Հայ Եկեղեցու ներկայիս ավանդությամբ Մեծ պահքն ընդգրկում է Բուն բարեկենդանից մինչև Զատիկ ընկած 7 շաբաթները: Թեև նշյալ՝ առաջին և վերջին կիրակիները պահեցողության օրեր […]

Բժշկության աղոթք

Ցավերիս ու վշտերիս մասին Քեզ պատմեցի Տեր, ու Դու արթնացրիր իմ հոգին և ես բժշկվեցի ու ապրեցի: Ահավասիկ իմ սրտի դառնությունը խաղաղության փոխվեց և Դու փրկեցիր իմ հոգին, և ինձանից հեռու վանեցիր իմ բոլոր մեղքերը:  Գոհություն Քեզ մարդասեր ՏԵՐ՜. ԱՄԵՆ Սբ.Գրիգոր Նարեկացի

Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի

Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա:  -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]

Սիրտդ ուրիշի առջև անտեղի պետք չէ բացել

«Սիրտդ ուրիշի առջև անտեղի պետք չէ բացել: Միայն հազարավորներից մեկին է հնարավոր գտնել, ով կարող է պահել քո գաղտնիքը: Եթե ինքներս այն չենք պահպանում մեր ներսում, ինչպե՞ս կարող ենք հուսալ, որ այն պահպանված կլինի ուրիշի կողմից» : Սբ. Սերաֆիմ Սարովացի

Մեծ Պահքի աղոթք

Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնեիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով. «Մի հիշիր իմ բազում մեղքերը և մի հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե […]

Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզանից

Մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսը ամբողջ աշխարհի մեղքերը Իր վրա վերցրեց, և բոլոր ապաշխարողներին թողություն է տալիս, իսկ դու մտածում ես, որ չի ներվի մեղքերը միայն մի մարդու, և այն էլ՝ հատկապես քոնը: Ամբողջ աշխարհի համար Նա հեղեց Իր Արյունը, իսկ դու ինչո՞ւ ես կարծում, թե միայն քո մեղքերին չի տա թողություն՝ Իր Արյամբ: Միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի