Արցախը գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող. Արամ Ա /տեսանյութ/

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին: Այս մասին իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։ «Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն […]