25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա յուրօրինակ խաչակրաց արշավանք է: Ի՞նչ են խոսել տրանսգենդեր մարմնավաճառը եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը /տեսանյութ/

Հրապարակախոս Նարեկ Մալյանը, ով նախաձեռնել է ընդդեմ Սորոսի գրասենյակի «Վետո» շարժումը, այսօր իր աջակիցներով բողոքի խաղաղ ակցիա է կազմակերպել Սորոսի երեւանյան գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցներին ոստիկանական ուժերը թույլ չտվեցին մտնել գրասենյակի բակ: 

Այստեղ կենտրոնացել են ոստիկանական մեծ ուժեր: Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը պատասխան է պահանջում ոստիկանությունից, թե ինչու որևէ բան չեն արել նրանք օրինակ՝ դատարանները շրջափակելու ժամանակ, սակայն իրենք չեն կարող ցույց անել Սորոսի գրասենյակի մոտ:

«Սորոսի գրասենյակից են տրանսգենդերները հայտնվում Ազգային ժողովում, ելույթ ունենում: Սորոսի գրասենյակից են ուղղորդվում ընդդեմ հայ առաքելական եկեղեցու ստոր, կեղտոտ քարոզչական արշավը: Սորոսի գրասենյակից են մարմնավաճառ, տրանսգենդերները գնում կրթության նախարարություն, Կարաբինան հանդիպում է կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Շուտով ես կբացահայտեմ, թե ինչ են խոսել մարմնավաճառ, տրանսգենդերը ու կրթության նախարարը, որպեսզի դուք հասկանաք՝ ինչպիսի վտանգի է ենթարկվում մեր երեխաների կրթությունը: Սա մի յուրօրինակ խաչակրաց արշավանք է».-հայտարարեց Նարեկ Մալյանը՝ պնդելով ոստիկանությանն ուղղված իր հարցադրումը, թե ինչո՞ւ հնարավոր է Հայաստանում նախապես հայտարարել եւ արգելափակել դատարանները, Ազգային ժողովը, կառվարական շենքեր, սահմանադրությունը տապալելով իշխանություն զավթել եւ հնարավոր չէ Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ ցույց կազմակերպել: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ