26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Առավոտյան աղոթք

Աստվա’ծ իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ որ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ որ ստանամ ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: […]

Տեր Շավարշ քահանայի քարոզը. /Տեսանյութ/

Սբ. Զատկին հաջորդող կիրակի օրը տոնվում է Կրկնազատիկը կամ Նոր կիրակին: Այս տարի այն զուգադիպեց մեկ այլ կարևոր տոնի հետ՝ Ավետումն Սբ. Աստվածածնի (Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի) հետ, որը միշտ նշվում է ապրիլի 7-ին: «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»,- գրում է Ղուկաս Ավետարանիչը (Ա 42-43):

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Պաիսիոս Աթոսացին  երեխաների ընկերների մասին.

– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»: – Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց […]

Հարց քահանային.  Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնան թե՞ դժոխք: Նրանց համար թաղման կարգ կատարվու՞մ է.

Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու […]

Ավագ Շաբաթ. Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ.

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից , փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի […]

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ. Քրիստոսի Խաչեն իջնելուն և թաղման յիշատակաւ.

Ի՛նչ օր եղա այս օրս՝ յորում Քրիստոս Բանն Աստուած ﬔռաւ, աշխարհիս ստեղծողը՝ աշխարհ աւրողի պէս սպաննուեցաւ. մէկ հատիկ անﬔղ ﬕածին որդին Մարիամու՝ թաղելու կը տանին իր ծաղիկ հասակին մէջ ﬔռած։ Ա՜խ, սուրբ Աստուածածին, աչքիդ առջև ﬔռած զաւակիդ ձեռուները գաﬔրէն հանելով՝ Խաչէն իջուցին, գիրկդ տուին: Դու ալ ողջագուրելով կ’ողբայիր և կ’ըսէիր. Վա՜խ, ո՛վ որդեակ, արդար, անարատ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի