22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տեր, Դո՛ւ ինձ դժոխքի խորքից հանեցիր

Տե՛ր իմ, Աստվա՛ծ իմ, Քե՛զ եմ փառաբանո՜ւմ, որովհետև որ՝ լսեցի՛ր ձայնս ու ինձ պահպանեցի՛ր, չուրախացրի՛ր թշնամիներիս:

Իմ աղոթքները կարդացի՛ Քեզ, Տե՛ր, և նորոգեցի՛ր ինձ բժշկությամբ:

Դո՛ւ ինձ դժոխքի խորքի՛ց հանեցիր, և փրկեցի՛ր այն ծա՛նր հանցանքներից, որոնք գործողն է գբի մեջ իջնում:

Սաղմո՜ս ասացեք, ո՜վ Տիրոջ սրբեր, և վկայեցե՜ք հիշատակները Նրա սրբության:

Եվ անգամ Նրա Բարկությա՛ն մեջ էլ Սիրո՛ վարմունք կա և Կամքի մեջ՝ կյա՛նք:

Երեկոյան կողմ դադարեցնում է լացն իրենների, իսկ առավոտյան՝ ուրախությո՛ւն է ծագեցնում նրանց:

Բարգավա՜ճ էի, երբ ասացի, թե չե՛մ սասանվելու հավիտյա՜նս հավետ:

Գեղեցկությունս Ի՛նքդ տվիր ինձ՝ Քո Սիրո՛ Կամքով տվի՛ր զորություն, բայց երբ շրջեցիր Քո Երեսն ինձնից՝ խռո՛վքն ինձ տիրեց:

Իմ բազմաբազում խնդրանքներս Քե՛զ կարդացի, Աստվա՛ծ, աղաչեցի՛ Քեզ, աղաղակեցի՛. ի՞նչ օգուտ է Քեզ արյո՛ւնն իմ թափվի, և կամ թե ընկնեմ ապականությա՛մբ:

Մի՞թե հողը Քեզ կկարողանա խոստովան կանգնել, կամ ճշմարտությանդ մասին վկայել:

Լսե՛ց ինձ Տերը և ողորմե՛ց ինձ, դարձավ օգնակա՛ն, հագածս քուրձը հանե՛ց- դե՛ն նետեց, և հագցրեց ինձ ցնծությա՛ն հանդերձ:

Ինչպես որ Քե՛զ եմ իմ ողջ փառքերով միշտ սաղմոսերգում և չե՛մ զղջացել, կրկին սաղմոս եմ երգում, Աստվա՛ծ իմ, և հավիտյա՜ն եմ Քեզ խոստովանում:

Սաղմոս 29

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ