26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իրանը կոչնչացնի Ադրբեջանը».քաղաքագետ/տեսանյութ/

«Տավուշը միշտ էլ վտանգված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սեգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը բավականին լուրջ վերլուծություն է արել և գտնում է, որ աշխարհաքաղաքական խաղերի լաբիրինթոսում Արցախի հարցը անակնկալ լուծում կստանա: «Իրանը կոչնչացնի Ադրբեջանը»,-տարբերակ է մատնանշում քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդը շնորհավորել է ՀՀ բանակի 25 ամյակը

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ, Թագավորական ծովային հետևազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթելը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի հիմնադրման 25-րդ ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է. «Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին: Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ […]

Թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ․ ՀՀ նախագահ

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: […]

Հենրիկը փրկեց ընկերոջ կյանքը…./տեսանյութ/

Ապրիլյան մարտերի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս զոհվեց կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց նրան: Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Չգիտեմ, դեռ սպասում եմ: Ինձ թվում է, թե իմ տղան կվերադառնա: Հա հպարտ եմ, որ հայրենիքի համար է զոհվել, բայց….»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Ղահրամանյանի մայրը՝ Ռուզաննա Ղահրամանյանը: […]

Գոհության աղոթք

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զորացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և […]

Այսօր բանակը մեր պարծանքն է, մեր լինելիության գրավականը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ և քաղաքացիներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այսօր բանակը մեր պարծանքն է, մեր լինելիության գրավականը, մեր անվտանգ վաղվա երաշխավորը: Շնորհավոր բոլորիս […]

«Եթե ինձ ինչ-որ մեկը հարցնի` հող կհանձնե՞ք, կասեմ` տա՛ր, մո՛րդ հանձնի»

«Խելքս չի կտրում, ինչից պետք է նեղանար», – այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանը  անդրադառնալով այն հարցին՝  հնարավո՞ր է՝ Սեյրան Օհանյանը նեղացել է գործող իշխանության ներկայացուցիչներից: Լրագրողները  նշեցին՝  վերջերս շատ է խոսվում հողեր հանձնելու մասին, արդյո՞ք դա հավանական է: Գեներակլը պարասխանեց. «Եթե ինձ ինչ-որ մեկը հարցնի`  հող կհանձնե՞ք, կասեմ` տա՛ր, մո՛րդ հանձնի»:

«Սեյրան Օհանյանին՝ որպես ընդդիմադիր գործիչ, չեմ պատկերացնում»

«Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում: Բայց գիտեմ մի բան. նա ուզում է`  երկրի վիճակը կայուն լինի», – այսօր Եռաբլուրում լրչագրողների հետ զրույցում ասաց  նշեց ՀՀ ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանը: «Վիգեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ ես ներկա եմ եղել: Մեր բոլորի ներկայությամբ ասվեց, որ առաջարկվել է Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԱԽՔ պաշտոններ, սակայն Օհանյանը […]

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը իր կամքով է հեռացել. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր բազմաթիվ բարփրաստիճան պաշտոնյաների թվում ՝ Եռաբլուրում էր նաև երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները վերջինիս հարցրին՝ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, ով  Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է: Մարգարյանը շեշտեց՝  արդեն երկար ժամանակ է,  ինչ ինքը  ոչ մեկին աշխատանքից չի ազատել, ապա հավաստիացրեց՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը իր կամքով է հեռացել: Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված