26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վարչապետը «պատերազմ է հայտարարել» պատգամավորներին. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ որոշում է ընդունել վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած «731-Ն» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: «731-Ն» որոշումով գործադիրը 7 տարի առաջ սահմանել էր պետական գերատեսչություններին եւ այլ հաստատություններին հատկացված ծառայողական պետհամարանիշերի ձեւերը: Երեկ կայացված որոշմամբ փոփոխության են ենթարկվել միայն ԱԺ աշխատակազմին տրամադրված պետհամարանիշերի տառերն ու թվերը: Մինչ օրս խորհրդարանի թե՛ աշխատակազմին, […]

Աննախադեպ գրոհ է սկսվում. Իրավունք

Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ: Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ […]

«Մուտիլովշիկություն» ՝ անակնկալ Ծառուկյանին. Ժողովուրդ

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին: Թերթի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի […]

Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» ախոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում […]

Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել  երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ  «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Իջիրլիքից  զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» […]

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

  «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կտամ ձեզ» : (Մատթեոս 11:28) Մարդը կորցնում է փրկության հնարավորությունը, երբ թուլանում է նրա կամքը. սա մարդուն հեռացնում է Աստծուց: Մեր Փրկիչն Իր ձեռքն է պարզում դեպի մեզ ասելով՝ եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ: Փրկությունը միշտ է հնարավոր, քանի մարդը փրկվելու ցանկության հետ մեկտեղ […]

ՄԱԿ-ն անհանգստացած է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։ «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված