27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմա՞ստը

Նախօրեին քաղաքական դաշտում որոշակի աժիոտաժ նկատվեց. այդ «քաղաքական ձնհալը» պայմանավորված էր ԱԺ արտահերթով, որի ընթացքում քննարկվում էր Կառավարության հնգամյա ծրագիրը:

Անկեղծ ասած՝ կանխատեսում էի բավականին լուրջ, բովանդակային և թիրախավորված քննարկում և կառուցողական պառլամենտարիզմի դրսևորում. այսօր ՀՀ առաջ ավելի լուրջ և առաջնային մարտահարվերներ կան՝ պետական պարտքի վտանգավոր շեմ, արտագաղթ, ներդրումներ և այլն, սակայն իմ ցանկությունները հերթական անգամ ի դերև եղան:

Նախագծի քննարկման առանցքային թեզը հետևյալն էր՝ «ո՞ւր է էքսպրեսիան, ո՞ւր է էմոցիան, 2018-ին ով է լինելու վարչապետ», սկզբունքորեն մի մոտեցում, ինչը խոսում է քաղաքական պրիմիտիվության ու հերթական պոպուլիզմի մասին: Կարող եմ փաստել, որ նշվածս դրույթի անհարկի և արհեստական շահարարկումը խոսում է այն մասին, որ նոր գումարված քաղաքական թիվ մեկ ամբիոնում ոչ պրոֆեսիոնալիզմի պակաս չկա: Նման հարցադրումները միայն լայն ժպիտ են առաջացնում, որովհետև դրանք զուրկ են քաղաքական տրամաբանությունից, քաղաքական գործընթացների բնականոն զարգացումներից: Ի վերջո սա չէր կառավարության 122 էջանոց ծրագրի քննարկման հիմնական մեխը, իմաստը այն չէր, թե ով կգլխավորի գործադիրը 10 ամիս հետո, այլ այն, որ խոսվեր ծրագրի բովանդակային, ինչու ոչ, խոցելի դրույթների մասին: Նմանօրինակ արհեստական հարցադրումները դասական քաղաքական խայծ են, որ բերվում են օրակարգ՝ իբրև թե ինտրիգներ ստեղծելու և բուն թեմային չտիրապետելը քողարկելու ենթատեքստով:

Արդարության առաջ չմեղանչելու համար հարկ է նշել, որ եղան նաև որոշակի ոլորտային և կոնկրետ շետշադրված հարցադրումներ և ելույթներ, որոնց, սակայն, վերոնշյալ թեզերն ուղղակի երկրորդեցին:

Պառլամենտական կառավարման համակարգի անցած Հայաստանի համար կարևոր է պառլամենտարիզմի հիմքեր ունեցող խորհրդարանի առկայությունը, ինչը մենք այսօր իրականում չտեսանք:

Հ.գ. 1. Պետք է նշեմ մի կարևոր հանգամանք. կառավարության ծրագրի ողջ քննարկման ընթացքում վարչապետն ԱԺ-ից չհեռացավ:

Հ.գ. 2. Վատատեսի մոտիվացիան վատը գուշակելով սեփական վատատեսությունն արդարացնելն է:

Արմեն Հովասափյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ