«Լավ, չեն տեսնու՞մ, թե՞ ուղղաթիռներով են գնում աշխատանքի»
Հաճախ է խոսվում, գրվում մայրաքաղաքի, մյուս բնակավայրերի ճարտարապետական տեսքն աղավաղելու, աղճատելու մասին:
Լա՛վ, հին շենքերի վրա հարկեր «տեղադրելու», պատշգամբները ապակեպատելու, «հետ ու առաջ տալու» մասին այդքան գրելուց, քննադատելուց և քննարկելուց հետո, ի վերջո չկա՞ն պաշտոնյաներ, համապատասխան օրենք, պայմանագրեր, հսկողություն, որպեսզի նոր կառուցված շենքերն էլ չսկսեն կամայական փոփոխությունների ենթարկել…Չկա՞ն պատասխանատուներ, պաշտոնյաներ, սրտացավ և հետևողական ղեկավարներ…
Լա՛վ, չեն տեսնու՞մ իրենք այդ ամենը, թե՞ ուղղաթիռներով են գնում աշխատանքի, վախենում են փողոցով քայլել… Թե՞ տեսնում՝ աչք են փակում, որովհետև այդպես է պետք… Արգելել է պետք բոլորին, ով ուզում է լինի՝ ինչ պաշտոն էլ ունենա, ում բարեկամն ուզում է լինի…Կանոնակարգել է պետք և հսկել ի վերջո…
Ռոբերտ Մելքոնյան