26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզաբանումներ Հյուսիս-Հարավի հետ կապված

Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին: Այդուհանդերձ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր երախտիքն է հայտնում ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը և վստահեցնում է, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են […]

Նոր խթան կհանդիսանա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։ Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Հասրաթյան, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Միրաքյան, Գ. Զոհրապի փողոցների, Վշտունու փող. 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լենինգրադյան փող. 46-ից-50, Սիսակյան փող. 2-րդ, 4-րդ, 6-րդ համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Ուշագրավ փոփոխություններ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը […]

Նորից տանում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին եւ 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին […]

Արցախում մեծ պայթյուն է լինելու. Հայկական Ժամանակ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադւսրձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել։ Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ու­նեն ի դեմս ԱՄՆ֊ի, ԵՄ-ի և Ռուսաստանի։ Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հա­յաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: երեկ հայտնի դարձավ, որ […]

Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Չավուշօղլուն հայտնել է, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ […]

Տերը կանչում է բոլոր նրանց, ովքեր հոգնած ու ծանրաբեռնված են

«Մտահոգվելը մեկ կանգունով կերկարացնի՞ ձեր հասակը» (Ղուկաս 12:25) Քրիստոս խոսելով հոգսերի մասին, նկատի չունի պարզապես ինչ որ խնդրի շուրջ մտահոգվելն, այլ՝ այն պարագան, երբ խնդիրը մարդու համար անլուծելի է, բայց մարդը շարունակում այն որպես բեռ կրել իր ուսերին ու տրտրնջալ, թե ինչ անարդրար է կյանքը։ Այս դեպքում մարդու ողջ ներուժն ու միտքը կենտրոնացած է բացառապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված