19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԿՄ-ի համագումարի մասնակից լրագրողները պիտի հավատարմագրվեն նախագահականում. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակի” հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը հաստատել է, որ “Երկրապահ” կամավորական միության փետրվարի 18-ի համագումարում լրագրողների հավատարմագրումն իրականացնում է նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը: Ըստ Մերի Հարությունյանի` հավատարմագրում իրականացնելու է նաեւ ԵԿՄ-ն, բայց դա կվերաբերի միայն միջոցառման այն հատվածներին, որոնց Սերժ Սարգսյանը չի մասնակցի, […]

ԱԳՆ խոսնակն ու “Առավոտի” լրագրողը ՀՀԿ ցուցակում. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ  առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի եւ կցանկանա պատգամավոր դառնալ:“Իսկ մեր  աղբյուրները վկայում են, որ նա անպայման կընդգրկվի իշխող կուսակցության նախընտրական ցուցակում”,-գրում է “Հայացքը”: Մեկ այլ հրապարակման […]

Աստված խեր լինի, խեր /վիդեո/

Դեռեւս մանկության տարիներից հիշում եմ, երբ ագռավներն սկսում էին կռկռալ, Աշխեն տատս երկինք էր նայում եւ ասում` “Աստված խեր լինի, խեր”: Այսօր ստիպված էի առավոտը շուտ դուրս գալ տնից` համարյա լուսադեմին: Փողոցներում մարդ չկար, ձյուն էր տեղում եւ այդ  լռությունը խանգարում էր ագռավների համադաս կռկռոցը: Նրանց ձայնը ընդհատվում էր կամ ցածրանում էր միայն այն ժամանակ, […]

Երեւանի քաղաքապետի խորհրդականը արժանացել է “Գեներալ Մադաթովի անվան” շքանշանի

Փետրվարի 7–ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին “Գեներալ Մադաթովի անվան շքանշանով” պարգեւատրելու արարողությունը։ Այս մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։ Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության […]

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դիմելու է խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ/վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, եւ դատարանը պետք է լսի ամբաստանյալներին: Առաջինը դատարանը փորձեց լսել ՃՈ տնտեսական բաժնի նախկին […]

Ի՞նչ են փնտրում հայերը Ֆեյսբուքում

Ֆեյսբուք, Ֆեյսբուքցի, ֆեյսբուքամոլ, ֆեյսբուքահայ, ֆեյսբուքահայություն… արտահայտություններ, որոնք շուրջ երեք տարի է, ինչ գերակշռում են մեր առօրյա զրույցներում: Հայ օգտատերերի թիվն օրեցօր աճում է, մենք Ֆեյսբուքում ենք անցկացնում մեր ազատ ժամանակի մեծ մասը, այստեղ գտնում ենք վերջին թարմ լուրերը՝ շնորհիվ խմբերում լրատվական կայքերի միջև ծավալված մրցավազքի: Ավելին, ձևավորվել է ֆեյսբուքահայության միասնական ճակատ, որը քայլեր է ձեռնարկում […]

Երկրի նախագահը` տիկնոջ հետ մասնակցել է երգիչ Ռուբեն Մաթեւոսյանի հոբելյանական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50 ամյակներին նվիրված հոբելյանական համերգին։  

Զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, վիճակը բավարար է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ  Կոստանյանի առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը: “Նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, այժմ Կոստանյանի վիճակը բավարար է գնահատվում: Տեսողության կորուստ հիվանդը չունի”,-ասաց տիկին Մարտիրոսյանը: Թե երբ զինդատախազը դուրս կգրվի հիվանդանոցից` պարզ չէ: “Չեմ կարող օր ասել, նա դեռ […]

Մեր ժամանակների Տարզանի հարսնացուն յուրահատուկ պետք է լինի /վիդեո/

24-ամյա Դեւետ Դյու Տուան դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենագրավիչ ու հետաքրքիր երեւույթներից մեկը: Սուպերմարկետի նախկին անվտանգության աշխատակիցն այժմ լիանաների վրա է ցատկում, ծառից ծառ թռչում, հայտնի Տարզանին բնորոշ ձայներ արձակում: Տղամարդն ասել է, որ Տարզանի մասին առաջին անգամ իմացել է մանուկ հասակում, երբ հայրը երկար տարիներ հավաքել է “ջունգլիների արքայի” մասին պատմող գրքեր: Աշխատելով իբրև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված