17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է”. Շարմազանովը` ֆալշ-ստարտ տված գործիչներին

2012թ գլխավոր քաղաքական իրադարձությունը լինելու են խորհրդարանական ընտրությունները, որոնց ազատ եւ  արդար անցկացումը ՀՀԿ-ն շատ է կարեւորում: Քիչ առաջ ԱԺ  հայտարարությունների ժամին այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց, որ այս ուղղությամբ ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով ցուցաբերել է թե քաղաքական կամք, թե օրենսդրական նախաձեռնություն: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ  ներքաղաքական զարգացումներին ու հայտարարեց. ”Եղան գործիչներ, որոնք […]

Կինոփառատոն` նվիրված բեղերին /վիդեո/

Ամերիկյան Պորտլենդ քաղաքում առաջին անգամ անց է կացվել բեղերին նվիրված կինոփառատոն: Միջոցառման կազմակերպիչը “No Umbrella Media” ընկերությունն է: Պորտլենդում ամեն տարի կազմակերպվում են մրցույթներ` նվիրված բեղերին: Սակայն այս տարի կազմակերպության ներկայացուցիչները որոշել են ընդարձակել մրցույթները եւ ցուցադրությունները եւ արդյունքում` հորինվել է կինոփառատոնը: Փառատոնը տեղի կունենա մարտի 30-ին, ֆիլմերը պետք է լինեն կարճամետրաժ` ոչ ավելի երկար, […]

Ի դեմս ՀՀԿ-ի , Եվրոպան տեսնում է վստահելի եւ հուսալի գործընկերոջ. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 9-ին տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովը, որի արդյունքում ՀՀԿ-ն դե-յուրե կդառնա լիարժեք ԵԺԿ անդամ: Այսօր այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ այս փաստը վկայում է այն մասին, որ ի դեմս ՀՀԿ-ի , Եվրոպան տեսնում է վստահելի եւ հուսալի գործընկերոջ:  

ՕԵԿ-ականը հրաժարվեց մանդատից

Քիչ առաջ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընթերցեց արդեն նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանի դիմումը` իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու եւ մանդատը վայր դնելու մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ, “Օրինաց երկիր” խմբակցությանը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր որ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից:

Մենք ունենք պատգամավոր, որին այս դահլիճում չի տեսել ոչ ոք. Ստյոպա Սաֆարյան

“Շատ, շատ, շատ ուշացած, բայց սպասված փոփոխություն է”,-այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ “Ժառանգություն’  խմբակցության  ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որով սահմանվում է պատգամավորի լիազորությունների իրականացումն ու վարքագիծը վերահսկող էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Նախագծի քննարկմանը “Ժառանգության” պատգամավորը հայտարարեց. ”Մենք ունենք պատգամավոր, որին այս դահլիճում չի տեսել ոչ […]

՛՛Ռադիոհայ՛՛-ի Անդրեասը այս անգամ պատգամավոր չի ուզում դառնալ

“Ռադիոհայ”-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե առաջիկայում մեծ քաղաքականություն է մտնելու եւ մտադիր է պատգամավորության թեկնածու առաջադրվել: Այդ իսկ պատճառով վտանգի տակ է նաեւ ռադիոկայանի գործունեությունը: Որոշ լուրերի համաձայն, մայիսից ռադիոկայանը չի գործելու: “Ոչ, առայժմ չեմ ուզում պատգամավոր դառնալ, ես նպաստելու եմ արդար ընտրությունների կայացմանը”,-ասաց նա: Ա. Ղուկասյանը չթաքցրեց, որ […]

Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ կհիմնվի. ՌԴ փոխվարչապետ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Տիգրան Սարգսյանի խոսքով` ձեռք են բերվել  պայմանավորվածություններ գյուղատնտեսական ձեռնարկությունների փոխադարձ այցելությունների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: ‘’Կարող ենք արձանագրել, որ շնորհիվ այս հանդիպման մի քանի ոլորտներում մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք նոր ծրագրեր: Դա վերաբերում […]

Կդիմակայի՞ ԱՄՆ-ը կին նինձաներին /վիդեո/

Քանի որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի հավանականությունը մեծ է, Իրանը մտադիր է օգտագործել ամեն տեսակի հոգեբանական-ռազմական միջոցներ պոտենցիալ թշնամու դեմ: Ինչպես հայտնում է “Press TV”-ն, Իրանը հայտնել է, որ իրենք ունեն 3500 կին նինձյաներ, որոնք կարող են աննկատ մոտենալ թշնամուն եւ տիրապետում են զենքի ցանկացած տեսակի: Իրանում գործող նինձաների միակ դպրոցում ուսուցանում են կարատե, […]

ՕԵԿ-ն իր շարքերից հեռացրել է մեծ ակնկալիքներ ունեցող պատգամավորին

‘’Օրինաց երկիր’’  կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնում է կուսակցությունից։ Այն ներկայացնում ենք ստորև. ‘’Օրինաց երկիր’’  կուսակցության քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով: Այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված