23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ունենք պատգամավոր, որին այս դահլիճում չի տեսել ոչ ոք. Ստյոպա Սաֆարյան

“Շատ, շատ, շատ ուշացած, բայց սպասված փոփոխություն է”,-այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ “Ժառանգություն’  խմբակցության  ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որով սահմանվում է պատգամավորի լիազորությունների իրականացումն ու վարքագիծը վերահսկող էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Նախագծի քննարկմանը “Ժառանգության” պատգամավորը հայտարարեց. ”Մենք ունենք պատգամավոր, որին այս դահլիճում չի տեսել ոչ ոք: Դա Հարություն Փամբուկյանն է: Ես  մտածում էի,  որ գոնե  առաջին նիստին, երբ Դուք երդում էիք տալիս, նա մասնակցած կլիներ”: Ստյոպա Սաֆարյանը  հավելեց, որ իր դիտարկումները ցույց են տվել, որ պատգամավորն այդ նիստին էլ չի մասնակցել:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ոչ պակաս կարեւոր է նաեւ այն պատգամավորների հարցը, որոնք կարող են միայն լուռ ներկա գտնվել ԱԺ նիստերին: “Նրանց համար կարեւոր է ոչ թե պատգամավորական աշխատանքը, այլ իրենց բիզնես- գործունեությունը, եւ տվյալ պարագայում ոչինչ  չի բռնում նրանց ձեռքը, որպեսզի նրանք իրենց մանդատը ծառայեցնեն իրենց անձնական շահերին, քվեարկություններում  ունենան շահերի բախում, իրենց ունեցվածքը ձեւակերպեն փոխկապակցված անձանց անուններով եւ այսպես շարունակ”,-հայտարարեց “Ժառանգության” պատգամավորը:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ուրախ կլինի, եթե օրինագծի  հեղինակների ջանքերը պսակվեն հաջողությամբ եւ Սահմանադրության նորմի խախտում այլեւս չլինի:

“Տվյալ պարագայում  խաղի կանոնները այնքան հստակ պիտի լինեն, որ գործարարներն իրենք պետք  է  նկատի ունենան, թե ինչն է իրենց շահերից բխում` ունենալ շահերի բախում խորհրդարանում, թե  ուղղակի հրաժարվել խորհրդարան գալուց եւ զբաղվել իրենց սիրելի գործով: Այս խնդիրը պետք է լուծի էթիկայի հանձնաժողովը”,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ