13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հիլլարի Քլինթոնը չի լքի պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չի լքի իր պաշտոնը մինչեւ որ Սենատի առջեւ հաշվետվություն չտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարած իսլամիստների հարձակման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է  “Росбалт”-ը: Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը:  Պետդեպի նախնական պնդման […]

Սարգիս Հովսեփյանը նոր աշխատանք ունի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը կաշխատի ՛՛Փյունիկի՛՛ մարզչական շտաբում և կօգնի Վարդան Մինասյանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի օգնականներն են նաև Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը և Աշոտ Ավետիսյանը: Սարգիս Հովսեփյանը հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում, և նոյեմբերի 14-ին Լիտվայի հավաքականի հետ խաղով նա հրաժեշտ տվեց մեծ […]

77 -ամյա կնոջը խեղդամահ են արել եւ հրկիզել

Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին:Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ   Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է: ՀՀ ոստիկանությունից Henaran.am-ին հաղորդում են, որ հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական […]

Քրեական գործ “Հայանտառ”-ի աշխատակիցների դեմ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Հայանտառ” ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով […]

Անասնագոմը էպոսագետի համար ավելի շահութաբեր է, քան Րաֆֆին

Henaran.am-ը ՀՀ նախագահի թեկնածու , էպոսագետ Վարդան Սեդրակյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ ճակատագիր ունեցավ այն 8 մլն դրամը, որը նա պատրաստ էր տրամադրել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընտրագրավ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն էլ համաձայնվել էր օգտվել օգնությունից` մեկ պայմանի դեպքւոմ, եթե Սեդրակյանը չի առաջադրվելու:  “Ձեզ հետաքրքրող գումարով, Ամանորից առաջ գնեցի անասնագոմ իմ հայրենի Քարաշամբ […]

Բագրատյանին անիծո՞ւմ են

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ նախագահական ընտրություններում հաղթելու, նույնիսկ մի քանի տոկոս ձայներ հավաքելու հնարավորություն ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը չունի: ՛՛Հրանտ Բագրատյանը շանսեր չունի, երբեք չի ունեցել և չի էլ ունենա, որովհետև ով ապրել է իր վարչապետի պաշտոնավարման տարիներին,  մինչ հիմա անիծում է այդ տարիները՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Բժիշկներն զգուշացնում են` հյուծող դիետաները տոներից հետո վտանգավոր են

Բժիշկները զգուշացնում են ամանորյա տոներից հետո հյուծող դիետաների վտանգի մասին: Նրանց, ովքեր տոնական օրերին ավել կիլոգրամներ են հավաքել, խորհուրդ է տրվում սնվել այսպես ասած` “կոտորակային” տարբերակով: Բժիշները նշում են, որ հարկավոր է ուտել օրական 5 անգամ` փոքր չափաբաժիններով, ընդ որում` բացառել ապխտած սնունդը, կենդանական ճարպերը, համեմունքները, որոնք խոչընդոտում են մարսողական օրգանների աշխատանքը: Այդ կերպ սնվելով […]

Երթեւեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. ճանապարհներին ձնաբուք է

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը Henaran.am-ին տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ձնաբքի պատճառով փակ են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ և Մաստարա-Մարալիկ ճանապարհահատվածները: ՀՀ ոստիկանությունը  հորդորում է վարորդներին այդ ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:  

Իվանիշվիլին շնորհավորել է հայերին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 6-ին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է “Грузия Online”-ը: “Շնորհավորում եմ Վրաստանում բնակվող հայերին այս լուսավոր տոնի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ մենք կիսում ենք այս մեծ տոնը: Դարեր շարունակ մեր ազգերն զգացել են նույն ուրախությունները եւ տխրությունները: Մենք միասին ենք հաղթահարել: Մեր երկիրը հպարտանում է […]

‘’Հնարավոր է’’. Րաֆֆի Հովհաննիսյան

‘’Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է’’,-ՀՀ նախագահի թեկնածու, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է դիմելու ՀՀ քաղաքացում առաջիկա ընտրապայքարում: Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր նախընտրական օրացույցներն արդեն պատրաստ են` տարբեր կարգախոսներով.’’Ազատ, անկախ, միացյալ’’, ‘’Մեկ անգամ եւ միասին’’:  Իսկ հիմնական կարգախոսի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի քարոզչական մեկնարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ