09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է արել կառավարությունը

ՀՀ կառավարության կողմից շարունակվում են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված բարեփոխումները:

Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն` առանձնացնելով երեք ուղղություններ:

Մասնավորապես, լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման նպատակով ՀՀ էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում բացվել է “Լիցենզավորված անձանց հաշվետվություններ” նոր բաժինը (www.e-gov.am/licenses-reports/):

Ըստ Դ.Սարգսյանի, նոր բացված բաժինը հնարավորություն է ընձեռել անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, քաղաքաշինության, վիճակախաղերի, շահումով խաղերի բնագավառների գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմիններ ներկայացվող հաշվետվություններն ուղարկել էլեկտրոնային համակարգի միջոցով` առանց պետական մարմին այցելելու:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է նաև, որ թափանցիկության ապահովման նպատակով, ՀՀ կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ, www.e-gov.am/control_chamber/ հասցեում տեղադրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքները, ինչպես նաև վերահսկողությամբ բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Սարգսյանն, անդրադառնալով կառավարության ընդունած մի շարք որոշումներին, տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 10-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել համապատասխան գերատեսչություններ և փոստի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում տեղեկանք ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ, հյուպատոսական վավերացում ստացած պաշտոնական փաստաթղթերի, դատվածության և հետախուզման առկայության մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ