18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մհեր Մկրտչյանի արձանը փշուր-փշուր են արել

                        Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի արձանը դեռեւս անհայտ չարագործները կոտրել են: Համացանցում տարածված լուսանկարում երեւում է , որ վանդալիզմի հետեւանքով կոտրված եւ գետնին է ընկած Մհեր Մկրտչյանի արձանի ձեռքի տակառը եւ արձանի ձեռքի մի հատվածը: Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

Հայաստանի համայնքների մեծ մասում շարունակում են ղեկավարել հանրապետականներ

Հինգշաբթի երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի  նիստը սովորականից երկար տեւեց՝ մոտ երկու ժամ: Ինչպես նիստից հետո  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արտառոց ոչինչ չկար: Օրակարգում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությաունների արդյունքների ամփոփումն էր: Ըստ ՀՀկ խոսնակի, մարզ առ մարզ, համայնք առ համայնք ներկայացվեցին: “Ասեմ, որ ընտրված կամ վերընտրված համայնքների ղեկավարները Հանրապետական […]

Հայաստանի նախագահը հանդիպեց բողոքավորներին

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Բուզանդի եւ Արամի  փողոցների բնակիչներին, ովքեր հավաքվել էին շենքի հարեւանությամբ եւ դատաաստան վանակարկելով պահանջում էին իրենց  հարցին լուծում տալ: Հիշեցնենք, 2008 թվականին Արամի եւ Բուզանդի փողոցների սեփական տները ճանաչվեցին պետական գերակա շահ ու քանդվեցին։ Քանդված տների տեղը սկսեցին  կառուցել բազմաբնակարան  նոր շենքեր: Այստեղից էլ պիտի , […]

Ո՞վ կղեկավարի Սերժ Սարգսյանի շտաբը

“Հանրապետական” կուսակցությունը դեռեւս չի քննարկել, թե 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ով կգլխավորի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Դեռեւս քաղաքական  դերակատարները ամբողջական չեն, կարծում եմ, դեռ ժամանակ ունենք դա քննարկելու, բայց ես կարծում եմ, որ դա մեզ համար այդքան մեծ […]

Հենրիխ Մխիթարյանի պատվին զեղջեր են արվում

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ‘Շախտյորի’ խաղացող Հենրիխ Մխիթարյանը մեծ հարգանք ու պատիվ է վայելում Ուկրաինայում: Դրա մասին է վկայում Մխիթարյանի ակումբի` ‘Շախտյորի’ կազմակերպած հետաքրքիր ակցիան: Ինչպես հաղորդում է footballcity.am-ը, Մասնավորապես ուկրաինական ակումբի պաշտոնական խանութներում 22 տոկոս զեղջ կլինի բոլոր ապրանքներում այն գնորդների համար, ովքեր դրամարկղում ասեն Генрих Мхитарян – самый лучший из армян! արտահայտությունը: Այս […]

Սերժ Սարգսյանն ընդունեց Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: ԵՄ […]

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. “Հարգարժան պարոն դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի` Հանրապետության […]

Նախկին վարչապետի մոդել ատամնաբույժը /վիդեո/

Լոմբարդիայի շրջանային խորհրդարանի  պատգամավոր եւ ատամնաբույժ Նիկոլ Մինետին, ով հայտնի էր դարձել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի “հովանավորության” տակ գտնվելով, ապացուցել է, որ իզուր չեն ժամանակին իրեն հռչակել “Իտալիայի ամենասեքսուալ ատամնաբույժ”: Լողազգեստների ցուցադրության ժամանակ նա պոդիում է բարձրացել եւ հանրությանն ի ցույց դրել իր մոդելային մարմինը: http://youtu.be/VNeEuuezQwQ

‘Orange’-ի բաժանորդներն ահազանգում են

Henaran.am-ին դիմած ‘Orange Armenia’ -ի բաժանորդները բողոքում են ընկերության սահմանած նոր գներից: , Թանկացվել է ցանցից դուրս զանգերի արժեքը: Ըստ բաժանորդների` նախկինում ցանցից դուրս հեռախոսազանգի րոպեն 30 դրամ էր, մինչդեռ վերջերս ցանցից դուրս հեռախոսազանգը կրկնակի թանկացել է` կազմելով 60 դրամ րոպեի համար: Henaran.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ‘Orange Armenia’ ընկերության հասարակայնության և լրատվության բաժնից: Սակայն 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ