23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նոր մանրամասներ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փորձաքննությունից

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով։ Դատաբժիշկների գնահատմամբ երկու վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Ինչպես արդեն […]

3 տարեկան ռուս աղջնակը Էյնշտեյնից խելացի է /ֆոտո/

Անգլիական Գիլդֆորդ քաղաքում բնակվող ռուս ամուսիններ Վիտալի եւ Տատյանա Ամոսները շատ են մտահոգված եղել իրենց աղջնակով, ով 2 տարեկանում դեռեւս խոսել չի կարողացել, սակայն մի քանի ամիս անց անհանգստությունն անցել է, քանի որ երեխան ոչ միայն սկսել է խոսել, հաշվել եւ կարդալ, այլ նաեւ հայտնվել է աշխարհի ամենախելացի մարդկանց ցանկում, գրում է “Bild.de”-ն: Պարզվել է, […]

Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

Փետրվարի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:  Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի: Henaran.am-ին տեղեկցնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակը:

ԿԸՀ-ն միջոցներ ձեռնարկեց

Զանգավածային լրատավամիջոցներով հրապարակված տեղեկությունների համաձայն. ‘’Շիրակի մարզի Ազատան համայնքի թիվ 35/1 ընտրատեղամասում, նշված համայնքի ոչ թույլատրելի վայրերում,  Ապարանի հիվանդանոցում, փակցված են քարոզչական պաստառներ, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանում տեղակայված է ընտրական շտաբ’’: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանի վարչական շենքից տեղափոխվել է […]

Մանասերյանը Բագրատյանին բանավեճի է կանչում

‘’Այլընտրանք’’ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ մանասերյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: ‘’Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած, երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին ‘’Արմենիա’’ հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝ իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, […]

Ջոլիի եւ Փիթի դուստրը գումար վաստակել է սովորում

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի կրտսեր դուստրը` 4-ամյա Վիվյենը, արդեն սովորում է ինքնուրույն գումար  վաստակել: Մեկ օրվա նկարահանման համար “Մալեֆիսենտա” ֆիլմում”, որտեղ փոքրիկը մոր հետ է նկարահանվում, 60 դոլար է ստանում: Վիվյենի քույրը եւ եղբայրը եւս խաղում են ֆիլմում, սակայն էպիզոդիկ դերերում: Աստղային ընտանիքի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014-ի մարտին:

Ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ փետրվարի ստացվել է 30 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում: Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում: 30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, […]

Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկություն` Սպիտակ տան կայքէջում

Սպիտակ տան կայքէջում քվեարկություն է ընթանում` պաշտոնական Վաշինգոտնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված: Քվեարկությունը կազմակերպվել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Քվեարկության համար նախատեսված էջում ասվում է. “2013-ի ապրիլի 24-ին կլրանա Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Մինչ օրս Վաշինգտոնն այն չի ճանաչել պաշտոնական մակարդակով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին խստորեն դատապարտեց Հայոց […]

Ռուբեն Հակոբյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ժառանգության մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների եւ Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ