Դավայտե, պարոն Շարմազանով, Րաֆֆին պահանջում է /վիդեո/
՛՛Ես հավատացի Հայաստանի քաղաքացուն և հպարտ եմ ու համեստ, որ Հայաստանի քաղաքացին հավատաց ինձ: Մենք անցյալ չենք նայելու, նայելու ենք դեպի ապագա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախագահական ընտրություններում գրավել է երկրորդ տեղը:
Նա ողջունեց բոլորին՝ կուսակցություններին, մտավորականներին ու ուսանողներին, ովքեր “սեփականատերի իրավունքով դուրս են եկել պայքարի”: ՛՛Այս պաքարը պատկանում է բոլորիս՛՛,-ասաց նա:
՛՛Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության լուսաբանմանմամբ: Ես պահանջում եմ, որ իրենք հարապարակեն ամբողջը: Ես ներկայացրի քաղաքական բաղադրիչը, Սերժ Սարգսյանին տեղեկացրի, որ պիտի ներկայացնեմ, եթե հիմա այն բանից հետո, որ պարոն Սարգսյանն ասում է ինձ՝ մենք երկուսով ենք, ազատ խոսենք, ոչ մեկը չկա, ինչ-որ մարդիկ ինձ սպառնում են հեռակա, հենց հիմա թող բացեն ամբողջական ձայնագրությունը:
Առավելագույնը, որ կիմանաք այն է` ես ասացի, որ ինքը չի հաղթել, բայց ունի մեծ ավանդ Արցախյան հերոսամարտում, ես ձեզ եմ ասում այն, ինչ իրեն ասեցի: Դուք շամպայնը ժամանակից շուտ եք խմել և դա ձեր իրավունքը չէ՛՛,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, թե ինքը կհրապարակի Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը:
Henaran.am-ի հարցին, թե որտեղ և երբ է ՀՀԿ խոսնակը նման հայտարարություն արել, Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Եթե հարգարժան փոխխոսնակը նման ձայնագրություն մասին հայտարարություն չի արել, ես ներողություն եմ խնդրում՛՛:
Հովհաննիսյանը հավելեց, որ իրենց հանդիպման ժամանակ ոչ մեկի կողմից կոալիցիա ստեղծելու, պաշտոն ստանձնելու առաջարկ չի եղել:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Էդուարդ Շարմազանովի խորհուրդների կարիքը չի զգում, թե պետք է առաջադրվի 2018-ին. “Մինչ այդ ժամանակ մեր երկրում իշխանությունը կլինի ժողովրդի ձեռքում: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը”:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր բավական նյարդային էր: Նա մեղադրանքներ ուղղեց լրատվամիջոցների հասցեին` լրագրողի հարցերին արձագանքելով` ով է ասել, որ այդ հարցը տաք ինձ : Նման մեղադրանք հնչեցրեց նաեւ “Հենարանի” հասցեին:
Այս հրապարակումից քիչ անց ստացվեց Է. Շարմազանովի պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել:
Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի, ինչպես մյուս թեկնածուների քարոզարշավը “Հենարանը” օբյեկտիվ լուսաբանել է քարոզարշավի սկզբից մինչ օրս: Նա եւ իր թիմակիցները հավասար պայմաններ են ունեցել “Հենարան” ակումբում եւ կայքի հրապարակումներում: Այդ մասին ինքը` պարոն Հովհաննիսյանն է մեզ ասել` բազմիցս շնոհակալություն հայտնելով “դժվար օրերին իր կողքին լինելու համար” :
Ըմբռնումով ենք մոտենում պարոն Հովհաննիսյանի նյարդային պոռթկումներին` հաշվի առնելով նրա վերջին օրերի լարվածությունը: