26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Հաագայում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Հաագայում, մարտի 24-25-ին՝ Միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում, տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը: Նա ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի ապրիլին։

Ինչ՞ու ՀՀԿ ներկայացուցիչները չեկան /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը այսօր նախաձեռնեց “Տնտեսություն  և Գործարարություն” ակումբի բացումը: Ակումբը նպատակ ունի հրավիրելու բոլոր քաղաքական կուսակցությունների վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական կենտրոնների մասնագետների, քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական և կիրառական բարձր կարևորության հարցեր, ինչպես նաև ձևավորել տեսակետների պլատֆորմ՝ դրանց վերաբերյալ: Նախաձեռնությունը ողջունեցին Աժ տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Նրանք ներկայացրին […]

՛՛Ղալաթ է արել՛՛

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը կարծում է, որ Արևմուտքն է ուկրաինական իրադարձությունների հետևում կանգնած: ՛՛Ուկրաիանական ժողովրդին օգտագործեցին, այնտեղ կային նացիոնալիստներ, ջրի երես հանեցին ու կործանեցին: Ուկրաինան ընկել է կրակը՛՛,-կարծում է Առաքելյանը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը գտնում է, որ ժողովրդին չեն կարող օգտագործել: ՛՛Չեմ կարծում, որ ժողովուրդը հոտ է ու կարելի է օգտագործել, ինչո՞ւ մի ամբողջ ժողովրդի […]

Վարչական շրջաններում ընթանում են օրենսդրությանը հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել և այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը: Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ: Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ […]

Ղայիշներդ ձգեք ու աշխատեք: Մեր գործունեության ամենալավ հսկողը հանրությունն է

Այս վերնագրով երեկ տարածեցի մամլո հաղորդագրություն, սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով չտարածվեց, սակայն հաճելիորեն զարմացա, երբ կարդացի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության մասին քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը, որը բավականին մոտ էր իրականությանը: Հիմա ես իմ գրածի մեջ թողնելու եմ միայն  այն մասերը, ինչի մասին քաղաքապետն ասաց, սակայն այն արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրության մեջ: Նախքան խորհրդակցությունը սկսելը […]

Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից […]

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

Այս տարվա հունիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կանցկացնեն «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Կմասնակցի շուրջ 150 երիտասարդ՝ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համաժողովին դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև […]

Ինքնաթիռը կարող էր անհետանալ երկրորդ օդաչուի ինքնասպանության պատճառով. մասնագետներ

Մալազիական Boeing-777 ինքնաթիռի անհետացման պատճառի նոր վարկածներ են ի հայտ եկել: Ինչպես պարզվել է, ինքնաթիռի երկրորդ օդաչուն է վերջինը կապի մեջ դուրս եկել, ինչից հետո 239 հոգով ինքնաթիռն անհետացել է: Այժմ քննիչները վարկած ունեն, որ երկրորդ օդաչուն ինքնասպան է եղել` իր հետ տանելով 239 հոգու կյանք: Ավիաընկերության տնօրենն իր ասուլիսում ասել է, որ առայժմ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ