26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

”Հիմա էլ թող նախագահ դառնա Ամերիկայում”

Այսօր ասուլիսում ”Քրիստենա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն, անդրադառնալով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր է, ասաց, որ վերջերս խնվել է նրա թոռնիկը: Գիմիշյանը շնորհավորեց, ապա նշեց, որ այժմ նրանք ընտանիքով ԱՄՆ-ում են: ”Թող Ամերիկայում էլ նախագահ դառնա, Ղարաբաղում եղավ, Հայաստանում եղավ, հիմա էլ թող  նախագահ դառնա Ամերիկայում”,-կատակեց նա:  Խոսելով Ղարաբաղի հարցի, սահմանում […]

”Ռեալը” ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների”. Ռոնալդու

”Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է իր թիմի տրանսֆերային քաղաքականությունից: ”Արքայական” ակումբը ձեռք է բերել Տոնի Կրոսին և Խամես Ռոդրիգեսին: ”Ռոդրիգեսին ստորագրելը լավ նորություն է ակումբի համար: Ձեռք բերեցինք նաև Կրոսին: Գտնում եմ, որ ”Ռեալը” ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների”,-նշել է Ռոնալդուն:

Տաքսու վարորդների համար խոչընդոտներ են ստեղծում /վիդեո/

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տեսանկարահանող սարքերը, կարմիր գծերը խոչընդոտում են տաքսու վարորդների աշխատանքին: ”Տաքսիստն ուզում է մարդ վերցնել, տեղ չկա կանգնելու, բոլոր կողմերում մեքենաներ են կանգնած, ստիպված երկրորդ գիծ է մտնում, այնտեղից է մարդ վերցնում, ու տուգանքն եկավ”,-ասաց նա: Այլ խնդիրներ ևս առաջ քաշեց Հովհաննիսյանը: Մանրամասները` […]

Այս տարի ԱՄՆ-ի բանակում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 161 դեպք

Մինչև այս տարվա հուլիսի կեսեր ԱՄՆ-ի բանակում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 161 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է նման 154 միջադեպ: Ինքնասպանությունների թիվը մեծացել է ծովային հետևակում, իսկ ռազմածովային ուժերում ընդհանրապես և ռազմաօդային ուժերում նման դեպքերի թիվը նվազել է: 2013 թվականին ամերիկյան բանակում ինքնասպանությունների ընդհանուր թիվը, 2012-ի համեմատ, կրճատվել է՝ 319-ից դառնալով 259, այսինքն՝ […]

Երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը. նախարարի հորդորը` ծնողներին

Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել: Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին՝ գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում: […]

Իսրայելցի նախարարը էրդողանին հիշեցրել է 1915 թվականը

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի ‘’ցեղասպանության’’ մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը։ Սա պատասխանն է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ Թուրքիայի վարչապետը դատապարտել […]

Երեւանը կներկայացնեն նաեւ հաշմանդամ մարզիկներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի “Լավագույն մարզական ընտանիք-2014” հանրապետական մրցույթի  Երևանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ […]

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց ֆրանսիական ակումբը

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Կազոնին գլխավորել է ֆրանսիական ”Վալենսիենը”: 54-ամյա Կազոնին Հայաստանի ընտրանին գլխավորել է 2004-2005 թվականներին` պարտվելով 4 խաղ անընդմեջ: Նշենք, որ ”Վալենսիենը” հանդես է գալիս Լիգա 2-ում:

ԱՄՆ-ն ապացույցներ չի գտել Boeing-ի կործանման Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է, որ իրենք ապացույցներ չունեն Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման մեջ Ռուսաստանի կառավարության անմիջական ներգրավվածության մասին` հաղորդում է Interfax-ը: Նրանք նշել են, որ ուղևորատար ինքնաթիռը հավանաբար հրթիռակոծվել է Արևելյան Ուկրաինայում ռուսների կողմից աջակցություն վայելող անջատողականների կողմից: ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չգիտեն, թե արդյոք ռուսներ եղել են հրթիռակոծմանը մասնակցած անձանց թվում, և […]

Նախիջևանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:17-ին, Նախիջևանից 19 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ