07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

”Հիմա էլ թող նախագահ դառնա Ամերիկայում”

Այսօր ասուլիսում ”Քրիստենա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն, անդրադառնալով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր է, ասաց, որ վերջերս խնվել է նրա թոռնիկը: Գիմիշյանը շնորհավորեց, ապա նշեց, որ այժմ նրանք ընտանիքով ԱՄՆ-ում են: ”Թող Ամերիկայում էլ նախագահ դառնա, Ղարաբաղում եղավ, Հայաստանում եղավ, հիմա էլ թող  նախագահ դառնա Ամերիկայում”,-կատակեց նա: 

Խոսելով Ղարաբաղի հարցի, սահմանում կրակոցների մասին` Գիմիշյանն ասաց, որ այս ակտիվացումը կապված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վճռի հետ: Ըստ նրա` Հայաստանը պետք է ճկուն ու խելոք քաղաքականություն վարի, որպեսզի լուծում տա այս բոլոր հարցերին: ”Նույնիսկ եթե այս պրոցեսում Հայաստանն ըմբոստ կեցվածք ընդունի, դա միայն օգուտ կբերի մեզ, եթե մենք առանց պահանջի ու մեզ հարգելու գնանք, վատ է լինելու, տեղը կապ չունի, ուր ենք գնում, պետք է մեզ հարգենք”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ