27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”,-ի պատասխան  Henaran.am-ի հարցին, թե ինչու ”Ժառանգությունը” չէր մասնակցում քառյակի երկու գործընկերների` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանն, այսպես արձագանքեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Դիտարկմանը, որ քննարկվել են հանրահավաքի հետ կապված հարցեր, Ռ. Հակոբյանն ասաց, որ ոչ միայն հանրահավաքի հետ կապված հարցեր են քննարկվել: Բացի այդ նա նշեց, որ սա […]

Հիշողությունը կորցրած օդաչուն պահանջում է /վիդեո/

՛՛Պետական առաջադրանք կատարելիս՝ օդանավում վթարի ենթարկվելուց հետո տարիների ընթացքում հաշմանդամ եմ դարձել: Հիշողություն եմ կորցրել, ստացել եմ բազմաթիվ կապտուկներ: Ես ավիոտեխնիկ բրիգադիր եմ աշխատել: Ինքնաթիռի վրա աշխատանք կատարելիս ընկել եմ ցած: Գլուխս երկու անգամ վիրահատել են՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կառավարության դիմաց արդեն տարիներ շարունակ բողոքի ակցիա իրականացնող Վանիկ Մայիլյանը: Բողոքող օդաչուն նշեց  , որ […]

Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը. Բ. Նավասարդյան

 Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դժվար է ասել, թե արդյոք հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը կլինի, թե ոչ, քանի որ Հայաստանի անդամակցությունը Ղազախստանին այնքան էլ չի գոհացնում: Նա նշել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցը սկզբունքային […]

Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են. Աղվան Հովսեփյան /վիդեո/

՛՛Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են, իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից՛՛ – այսօր լրագրողներին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Հիշեցնենք, որ 2008 թ.-ի մարտի 1-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր: Հետաքրքիր մանրամասները՝ տեսնայութում

ԲՀԿ պատգամավորը քաղաքական մոլախոտերի քաղհանով է զբաղված

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեռ չգիտի` մասնակցելու է քառյակի` հրավիրված հանրահավաքին, թե ոչ: ”Մոլախոտերի քաղհանով եմ զբաղվելու”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց պատգամավորը։ Այսինքն՝ հանրահավաքներին չի գնալու, պատգամավորը հակադարձեց. ”Այո, քաղաքական քաղհանն էլ նորից կարևոր է”։

ՀՀ արտաքին պարտքը կմեծանա. համաձայնագրերն ընդունվեցին

Ազգային Ժողովում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք նախագծեր: ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Հերմինե Նաղդալյանի և Վահրամ Բաղդասարյանի հեղինակած Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագիծը քննարկել նաև արտահերթ նստաշրջանում: ”Ներկայացված նախագծին ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու և առաջարկում ենք […]

Սպասման մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19-ին հրավիրված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ինչպես Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության կազմակերպչական վարչության պետ Ռուբեն Թադեւոսյանը, դեռ պարզ չէ կադրային հարցեր կքննարկվեն, թե ոչ: “Նշեմ, որ օրակարագը ձեւավորվում է տեղում”,-ասաց Թադեւոսյանը: Հիշեցնենք, թափուր է Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածությունը չի քննարկել: Շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր […]

Էրեբունիում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Հեծանվորդները իրար են ծեծել հենց մրցաշարի ժամանակ /վիդեո/

Ռուս հեծանվորդ Իվան Ռովնին եւ իտալացի հեծանվորդ Ջանլուկա Բրամբիլլան ծեծկռտուք են սարքել մրցածարի ընթացքում` բազմաթիվ երկրպագուների աչքի առաջ: Միջադեպը տեղի է ունեցել մրցուղու ավարտի 40-րդ կիլոմետրում: Հեծանվորդներին մրցավարական խումբը զրկել է մրցաշարին մասնակցելու իրավունքից, իսկ նրանց ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված