26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սիրուշոյի համեստությունը

Ադրբեջանական կայքերից մեկը թարգմանաբար արտատպել է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը այն մասին, որ  Սիրուշոյին  ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել: Երգչուհին ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ` ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու […]

Արամ ջան, ցավդ տանեմ, սիրելի Արծվիկ…պատգամավորներից ով է զադանյա կատարում /վիդեո/

Եկամտային հարկի և շահութահարկի մասին օրենքները, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, նպաստելու են արտագաղթին: «Պարո՛ն Մանուկյան ջան, ցավդ տանեմ, սա արտագաղթի հետ կապ չունի: Արտագաղթ նշանակում է՝ մարդը գնաց ու բնակվեց այնտեղ, իսկ սա խոսում է Հայաստանի ռեզիդենտների մասին: Մեր արտահայտություննեի մեջ լինենք զգույշ, ճիշտ գնահատականներ տանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

Զինվորական ինքնաթիռն ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա /վիդեո/

Իսպանիայի Սեւիլյա քաղաքում ռազմական Airbus A400M ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա, գրում է Lenta.ru-ն: Առայժմ պարզ չէ ավիավթարի արդյունքում զոհերի ու վիրավորների թիվը, սակայն նախնական տեղեկություններով` ինքնաթիռում 8-10 հոգի է եղել, նրանք բոլորը մահացել են:

Մետաղյա խողովակներով հարվածել են իրար

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում 1948 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն ու նրա որդիները` 1982 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և 1990 թ. ծնված Ռադիկ Պ.-ն, վիճաբանության ժամանակ, մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել 1953 թ. ծնված Ազատ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:Նույն […]

Ստամբուլում քանդել են այն հայկական որբանոցը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը

Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է , որ Ստամբուլում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը: Այս անգամ թիրախը՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստանած՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» անվանումով  ամառային որբանոցն է, որը քանդվել է մայիսի 6-ի առավոտյան: Հայ որբերի ապաստանը դարձած այս որբանոցը պահպանելու համար երկարատև պայքար էր ընթանում, որը սակայն […]

«Ստուկաչության խնդիր կա… »

«Ոմանք էլ ռուսաց թագավորին էին նամակ գրում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար խոսքի ազատություն է: Մարդկանց լեզվի տակն էլ փուշ չկա, ու չուզողություն է մեկը մյուսի նկատմամբ, եթե իշխանությունն է մի բան անում, դա վատ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքները հապճեպ […]

Կետերը զանգվածային ինքնասպանության են դիմել /ֆոտո/

Չիլիի ափերին կետ ձկների զանգվածային ինքնասպանության դեպք է գրանցվել: Մոտ 40 կետ իրենց ափ են նետվել, հայտնում է РИА Новости-ն: Թե ինչը կարող էր նման արարքի առիթ դառնալ, պարզ չէ: Մասնագետները կարծում են, որ կետերը կարող էին ինքնասպան լինել ջրում ջրիմուռների գույնի փոփոխման պատճառով:

Հայտնի բժշկի դիակը՝ բուքմեյքերական գրասենյակում

Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել:Նշանակվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ