26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան»

1928 թվականին բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսպիսով` մարդկությունն իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Մինչդեռ 21-րդ դարում շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը,  որի արդյունքում  զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական […]

Մայր Աթոռը հերքում է

«Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»: […]

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրավիրում են միասին աղոթելու

Աշխարհում բոլոր չարիքները կատարվում են այն պատճառով, որովհետև անշահախնդիր սերը ցամաքում է մարդկանց միջից: Եթե մենք իրար սիրենք, ապա դրանով ենք միայն համարվում Քրիստոսի աշակերտները ու մնում նրա պաշտպանվածության ներքո: Առանց սիրո, մնացած ոչ մի բան արժեք չունի, մեզ սովորեցրեց Պողոս Առայքյալը: Բարի և մտահոգ մարդիկ, եկեք նոյեմբերի 27ին, Երևանի ժամանակով 22:00ին, միասին հավատքով աղոթենք […]

Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ մարզադաշտի մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենա է հայտնաբերվել /վիդեո/

Նախօրեին Գերմանիայի Հաննովեր քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի մոտ պայթուցիկով լի մեքենա է հայտնաբերվել։ Այստեղ պետք է կայանար Գերմանա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը։ Պայթուցիկով լի մեքենան ի սկզբանե իբրեւ շտապօգնության մեքենա էր ներկայացվել, այն պետք է անցկացվեր մարզադաշտ, սակայն բարեբախտաբար պայթուցիկը ժամանակին հայտնաբերվել է։ Հարկ է նշել, որ ֆուտբոլային հանիպմանը ներկա էր լինելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

25 տարիների ընթացքում առաջին անգամ եկեղեցին դեմ է. Ժողովուրդ

«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին […]

Ուրախալի լուր Կենտրոնական բանկի նախագահից. Իրավունք

«Ամանորին, ինչպես նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայնդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի […]

Հրապարակվել է թռիչքների համար վտանգավոր երկրների ցանկը. ներառված են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան

Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որոնց վրայով թռչելիս խորհուրդ է տրվում անվտանգության հատուկ կանոնների հետեւել:  Այդ մասին հայտնի է դարձել «Интерфакс»-ին, որը հղում է անում իր աղբյուրին։ Այդ երկրներն են՝ ԱՄԷ, ԱՄՆ,  Ավստրիա, Ալժիր, Ալբանիա, Ադրբեջան, Աֆղանստան, Բանգլադեշ, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Եգիպտոս, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Ինդոնեզիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Լիբիա, […]

Խաչատուր Սուքիասյանը վերադառնո՞ւմ է. Ժողովուրդ

«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ։ Ա. […]

Տարոնի աթոռի համար. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, վերջին շրջանում առաջվա պես ջերմ չեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները: Մի նուրբ խնդրի շուրջ է նրանց տարաձայնությունը. մոտենում են Երեւան քաղաքի ընտրությունները, եւ իշխանական էլիտան վերադասավորվում է նաեւ այդ «գետնի» վրա: Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ Երեւանի քաղաքապետը դառնում է միակ դե ֆակտո ընտրովի մարմինը, որին ընտրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված