26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  18-ին՝   ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  բանաստեղծներ  Ռազմիկ Դավոյանը և  Խաչիկ Մանուկյանը:   Թեմա՝  այս օրերին տեղի ունեցող   իրադարձությունների հնարավոր զարգացումները, մտավորականների գնահատականները, հայ ժողովրդին ուղղված  համախմբվածության  կոչն  ու  հորդորը:

Ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  18-ին՝   ժամը 13:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը: Թեմա՝   շփման գծում ռազմական գործողություններ, քառորյա պատերազմի դասեր,  միջազգային հանրության  արձագանք, ՀՀ նախկին և ներկայիս նախագաների հանդիպում:

Ադրբեջանը խախտել է հրադադարը Հայաստանի ուղղությամբ. Գրանցվել է 18 միջադեպ

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ […]

Ադրբեջանցիները սպիտակ դրոշներով են գալիս. հատուկ ռեպորտաժ առաջնագծից /վիդեո/

«Այ ստեղ ա, որ պետք ա ընդունենք, որ բոլորս էլ մի մոր արգանդից ծնված տղա ենք»,-կոչ է անում ազատամարտիկը: Խրամատներում իշխողը մարտական ոգին է: «Երեկ երեկոյան մի քիչ լարված էր, բայց այսօր խաղաղ է, որովհետև Ադրբեջանը սարսափից զինադադար է ուզում: Հենա սպիտակ դրոշներով գալիս են..»: Առաջնագծից հատուկ ռեպորտաժը տրամադրեց ԵԿՄ-ն:

Անգելա Մերկելը ապրիլի 23-ին կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է մեկնել Թուրքիա ապրիլի 23-ին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը Թուրքիա կայցելի Եվրամիության  ներկայացուցիչների հետ միասին: Մերկելին կուղեկցեն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը: Այցի մասին այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով  Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի և ՇՀԿ միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման  կաևոր հարթակ: Արժևորելով ստորագրված […]

Սադիզմ. դաժան ու անմարդկային վերաբերմունք Լևոն Հայրապետյանի նկատմամբ /վիդեո/

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն ՀՀ, Երևան 16.04.2016թ. Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ […]

Ոչ մի թիզ հող չենք զիջելու. լեգենդար հրամանատար Անահիտը կոչ է անում /վիդեո/

Անահիտը վստահեց իր երակներում հոսող արյան հրամանին: Անահիտը առաջնագիծ մեկնեց 1991 թվականին, երբ ընդամենը 24 տարեկան էր ու հասցրել էր մայրանալ: Անահիտը նշում է, որ ինքը Պարգև Սրբազանի ազգականն է , այսինքն հոգևորն ու հայրենիքը միաձույլ են նրա համար: Բաքվում նրա աչքի առաջ ադրբեջանցիները սպանել էին ամենահարազատ մարդուն: «Ես սովորակն հայուհի էի, որը երկու փոքր […]

Լեոնիդ Յարմոլնիկը Պուգաչովայի ծննդյան երեկույթին հարձակվել է լրագրողների վրա /վիդեո/

Երեկ երգչուհի Ալլա Պուգաչովան տոնում էր ծննդյան 67-ամյակը։ Ծննդյան օրվա կապակցությամբ երգչուհին երեկույթ է կազմակերպել Մոսկվայի ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել նրա ընկերներն ու մտերիմները։ Ռեստորանից դուրս գալիս դերասան, հաղորդավար Լեոնիդ Յարմոլնիկը հարձակվել է հավաքված լրագրողների վրա, խփել տեսախցիկներին։ Վրդովված այն բանից, որ իրեն նկարում են՝ Յարմոլնիկը կոտրել է НТВ հեռուստաընկերության տեսախցիկը։

«Մենք Ձեր տիրու մերը».սահմանին կանգնած հայորդիներ/վիդեո/

«Այս ագրեսիայի արդյունքում հիմնականում բեկորային վիրավորներ են եղել, որը նշանակում է, որ թշնամու հրետանին է հիմնականում աշխատում, այլ ոչ թե զինվորը»,-նկատում է Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկը: Վիրավորված զինծառայողները մտածում են շուտ ապաքինվելու և նորից դիրքեր բարձրանալու մասին: «Մենք Ձեր տիրու մերը»,-երգում են զինվորները: Մանրամասները՝ ԵԿՄ-ի տրամադրած տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ