15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով  Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի և ՇՀԿ միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման  կաևոր հարթակ:

Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նախարարը հավելեց, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, ընդգծեց, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՇՀԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա` Հայաստանի և կառույցի միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև  հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար:

Տեղեկանք. Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ