26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ճանաչել է Արցախը /ֆոտո, վիդեո/

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։ Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։ Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին […]

Պարզապես ապշած եմ… քահանան` եվրատեսիլյան կրքերի շուրջ

Տեր Շմավոն քահանան, անդրադառնալով ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հասցեին հնչող քննադատություններին, Ֆեյսբուքյան իր հարթակում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի հայորդիներ ջան, ես պարզապես ապշած եմ, թե ինչքան կարելի է ատելությամբ լցվել որևէ անձի նկատմամբ և անձնական վիրավորանքներ գրել: Որևէ մեկը իրավունք չունի մյուսին վիրավորել, այն էլ հեռակա կարգով: Հեռվից խոսելը և վիրավորանքներ տեղացնելը շիտակ չէ: Եթե […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Մայիսի 4-ին Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր: Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման […]

Գարո Փայլանը միայնակ չէ. «Նոր զարթոնք»

Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը հայտարարություն է արել` դատապարտելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարված հարձակումը: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին: […]

Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը 50 տարեկան է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել կրթօջախի սաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ երաժշտական այս կրթօջախն իր ստեղծման օրից պատվով է կատարել իր […]

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման […]

11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Էլ Սալվադոր ֆուտբոլային հանդիպումների համար արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել […]

Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին բացման ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց. «Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ